Բաժիններ՝

Նորույթներ Samsung-ից, Xiaomi-ից և Huawei-ից. մարտի լավագույն սմարթֆոնները

Անցյալ ամիս Samsung-ը և Xiaomi-ն հետաքրքիր նորություններ ներկայացրին, սակայն բոլորին գերազանցեց Huawei-ը, որը թողարկեց P30 նոր շարքի սմարթֆոն:

Samsung Galaxy M30

Ամիսը սկսվեց Galaxy M30 սմաթֆոնի թողարկումից: Այն ոչ թանկ սմարթֆոն է: Սմարթֆոնը ստացել է էկրան, որը զբաղեցնում է վերին հատվածի գրեթե 90 տոկոսը: Սմարթֆոնի հիմնական առանձնահատկությունը 5000 մԱ•ժ հզորությամբ մարտկոցն է:

Սարքավորումը կստանա եռակի տեսախցիկ, որի հիմնական մոդուլը 13 ՄՊ է:

Տեխնիկական բնութագրիչներ

• Դիսփլեյ – 6.4 դյույմ, 2 340×1 080 փիքսել
• Պրոցեսոր – Exynos 7904
• Հիշողություն – 4/6 ԳԲ ներքին, 64/128 ԳԲ
• Տեսախցիկ – հիմնական՝ 13+5+5 ՄՊ, դիմային՝ 16 ՄՊ
• Մարտկոց – 5000 մԱ•Ժ
• Օպերացիոն համակարգ – Android 9.0 Pie

Samsung Galaxy A40

Samsung-ը այս ամիս ներկայացրել է նաև Galaxy A40 սմարթֆոնը, որը շատ բալանսավորված է և չափսերով նման է iPhone X-ին:

Տեխնիկական բնութագրիչներ

• Դիսփլեյ – 5.9 դյույմ, 2 280×1 080 փիքսել
• Պրոցեսոր – Exynos 7885
• Հիշողություն – 4 ԳԲ ներքին, 64 ԳԲ
• Տեսախցիկ – հիմնական՝ 16+5 ՄՊ, դիմային՝ 25 ՄՊ
• Մարտկոց – 3100 մԱ•Ժ
• Օպերացիոն համակարգ – Android 9.0 Pie

Samsung Galaxy A70

Ընկերության մյուս նորույթը ունի բավականին ոչ ստանդարտ էկրանի չափսեր: Այն ստացել է 6.7 դյույմանոց AMOLED էկրան: Սմարթֆոնի առանձնահատկություններից է նաև հզոր մարտկոցը:

Տեխնիկական բնութագրիչներ

• Դիսփլեյ – 6.7 դյույմ, 2 40×1 080 փիքսել
• Պրոցեսոր – Snapdragon 670
• Հիշողություն – 6/8 ԳԲ ներքին, 128 ԳԲ
• Տեսախցիկ – հիմնական՝ 32+8+5 ՄՊ, դիմային՝32 ՄՊ
• Մարտկոց – 4500 մԱ•Ժ
• Օպերացիոն համակարգ – Android 9.0 Pie

Meizu Note 9

Meizu-ն մարտ ամսին ներկայացրեց միջին սմարթֆոն՝ Meizu Note 9-ը, որը ներկայացվում է որպես Xiaomi-ի նոր Redmi-ի մրցակիցը: Այն ստացել է էկրան՝ 6.2 դյույմ անկյունագծով և Full HD լուծումով:

Տեխնիկական բնութագրիչներ

• Դիսփլեյ- 6,2 դյույմ, 2 244×1 080 փիքսել
• Պրոցեսոր- Snapdragon 675
• Հիշողություն- 4/6 ԳԲ ներքին, 64/128 ԳԲ
• Տեսախցիկ- հիմնական՝ 48+5 ՄՊ, դիմային՝20 ՄՊ
• Մարտկոց-4000 մԱ•Ժ
• Օպերացիոն համակարգ- Android 9.0 Pie

Huawei Honor 10i

Huawei-ը թողարկել է իր բեսթսելլերի ևս մեկ տարբերակ` Honor 10i-ը: Նորույթն ունի ժամանակակից դիզայն և FHD + լուծմամբ մեծ էկրան, որը զբաղեցնում է առջևի վահանակի ավելի քան 90%- ը: Դիմային էկրանին կա 32 մեգապիքսել տեսախցիկ` դեմքի ճանաչման գործառույթով:

Տեխնիկական բնութագրիչներ

• Դիսփլեյ – 6.2 դյույմ, 2 340×1 080 փիքսել
• Պրոցեսոր – Kirin 710
• Հիշողություն – 4 ԳԲ ներքին, 128 ԳԲ
• Տեսախցիկ – հիմնական՝ 24+8+2 ՄՊ, դիմային՝ 32 ՄՊ
• Մարտկոց – 3400 մԱ•Ժ
• Օպերացիոն համակարգ – Android 9.0 Pie

Huawei P30 և P30 Pro

Ավելի հետաքրքիր նորություններ են Huawei P30-ը և P30 Pro-ն: Առաջինը ունի հարթ էկրան, իսկ մյուսի եզրերը ավելի կոր են: Երկուսն էլ ունեն հավասար ընդլայնումներ և ներդրված մատնահետքի սկաներ:

Տեխնիկական բնութագրիչներ

• Դիսփլեյ – 6.1/6.47 դյույմ, 2 340×1 080 փիքսել
• Պրոցեսոր – Kirin 980
• Հիշողություն – 6/8 ԳԲ ներքին, 128/256/512 ԳԲ
• Տեսախցիկ – հիմնական՝ 40+168/40+20+8 ՄՊ+ ToF , դիմային՝ 32 ՄՊ
• Մարտկոց – 3650/4200 մԱ•Ժ
• Օպերացիոն համակարգ – Android 9.0 Pie

Xiaomi Redmi 7

Xiaomi ընկերությունը մարտին թողարկել է երկու հետաքրքիր սմարթֆոն: Դրանցից մեկը բյուդջետային Redmi 7-ն է: Այն հագեցած է 6.26 դյույմանոց էկրանով՝ HD + լուծմամբ: Դիսփլեյը պաշտպանված է Gorilla Glass 5 ապակիով:

Տեխնիկական բնութագրիչներ

• Դիսփլեյ – 6.26 դյույմ, 1 520×720 փիքսել
• Պրոցեսոր – Snapdragon 632
• Հիշողություն – 2/3/4 ԳԲ ներքին, 16/32/64 ԳԲ
• Տեսախցիկ – հիմնական՝ 12+2 ՄՊ, դիմային՝ 8 ՄՊ
• Մարտկոց – 4000 մԱ•Ժ
• Օպերացիոն համակարգ – Android 9.0 Pie

Xiaomi Black Shark 2

Xiaomi-ի երկրորդ նորությունը խաղային առաջատար Black Shark 2 է: Այն ստացել է AMOLED դիսփլեյ՝ HDR-ի աջակցությամբ:

Տեխնիկական բնութագրիչներ

• Դիսփլեյ – 6,39 դյույմ, 2340×1080 փիքսել
• Պրոցեսոր – Snapdragon 855
• Հիշողություն – 6/8/12 ԳԲ ներքին, 128/256 ԳԲ
• Տեսախցիկ – հիմնական՝ 48+12 ՄՊ, դիմային՝ 20 ՄՊ
• Մարտկոց – 4000 մԱ•Ժ
• Օպերացիոն համակարգ – Android 9.0 Pie

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս