Բաժիններ՝

ՀՀ դեսպանը հանդիպել է Նիդերլանդների VVD կուսակության քաղաքական հարցերով խոսնակի հետ

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը ապրիլի 1-ին հանդիպել է Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, Ազատության ու ժողովրդավարության ժողովրդական կուսացության (VVD) արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Սվեն Կոպմանսի (Sven Koopmans-ի) հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները գոհունակություն են հայտնել վերջին շրջանում հայ-հոլանդական հարաբերությունների աշխուժացման կապակցությամբ՝ վկայակոչելով բարձր մակարդակի հանդիպումները և դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Դեսպան Բալայանը Սվեն Կոպմանսին ներկայացրել է Հայաստանի կառավարության նախաձեռնած բարեփոխումների հավակնոտ օրակարգը՝ կարևորելով բարեկամ պետությունների աջակցությունը դրանց իրագործմանը։ Նա զրուցակցին տեղեկացրել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին՝ շեշտելով, որ Հայաստանի համար առաջնահերթություն են մնում Արցախի կարգավիճակն ու նրա բնակչության անվտանգության ապահովումը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարբեր բնագավառներում Հայաստանի և Նիդերլանդների միջև հարաբերությունների շուրջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930