
Պերուում առնվազն 20 մարդ է զոհվել ավտոբուսի բռնկման հետևանքով

Պերուի կենտրոնական մասում առնվազն 20 մարդ է զոհվել, եւս յոթը՝ տուժել ավտոբուսի բռնկման հետեւանքով: Այդ մասին հայտնել է El Comercio թերթը:
Նրա տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Լիմա կենտրոնական տարածաշրջանի Սան Մարտին դե Պորեսի շրջանում: Կրակը բռնկել է երկհարկանի ավտոբուսում, որը գտնվում էր ավտոկայարանում: Բռնկումը տեղի է ունեցել փոխադրամիջոցի հետնամասում, ահա թե ինչու երկրորդ հարկում գտնվող մարդիկ չեն կարողացել ցած իջնել ու դուրս գալ: Յոթ ուղեւորների հաջողվել է դուրս պրծնել այրվող ավտոբուսից, նրանց հասցրել են մերձակա հաիվանդանոցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: