Բաժիններ՝

Forbes-ը հրապարակել է 2018-ին առավել մեծ եկամուտներ ստացած ռուս միլիարդատերերի վարկանիշը

«Forbes Ռոսիա» հրատարակությունը հրապարակել է 2018 թվականին առավել մեծ եկամուտներ ստացած ռուսաստանցի միլիարդատերերի վարկանիշը:

Առաջին տեղում գործարար Սերգեյ Գալիցկին է, որի եկամուտը, ըստ հրատարակության գնահատման, կազմել է 2,44 մլրդ դոլար. եկամտի աղբյուրը դարձել է «Մագնիտ» ռիթեյլերի բաժնետոմսերի վաճառքը։ Հրատարակությունը նշում է, որ եկամտի գնահատական է ծառայել վաճառված այն ակտիվների եւ շահաբաժինների արժեքի գումարը, որոնք միլիարդատերերի կամ նրանց հետ կապված ընկերությունների կողմից ստացվել են 2018 թվականի փետրվարի 10-ից մինչեւ 2019 թվականի փետրվարի 8-ն ընկած ժամանակաշրջանում:

Վարկանիշի երկրորդ տեղում Միխայիլ Պրոխորովն է, որի եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում 1,77 մլրդ դոլար է կազմել Brooklyn Nets բասկետբոլային ակումբի եւ «Ռուսալա»-ի բաժնետոմսերի վաճառքի հաշվին:

Երրորդ դիրքում տեղ է գրավել Վլադիմիր Լիսինը՝ 1,59 մլրդ դոլար եկամտով, որն ստացվել է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի դիվիդենդներից:

Չորրորդ եւ հինգերորդ տեղերում են Ալեքսեյ Մորդաշովը եւ Ալիշեր Ուսմանովը՝ համապատասխանաբար 1,46 մլրդ դոլար եւ 1,12 մլրդ դոլար եկամուտներով: Մորդաշովի եկամուտների աղբյուր են դարձել դիվիդենդները եւ «Սեվերստալի» բաժնետոմսերի վաճառքը, ինչպես նաեւ Nordgold-ի եւ TUI-ի դիվիդենդները:

Ալիշեր Ուսմանովի եկամուտները, ըստ Forbes-ի տվյալների, ստացվել են Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբում մասնաբաժնի վաճառքը եւ «Մետալոինվեստ»-ի դիվիդենդները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս