Բաժիններ՝

Ավելի քան 2 մլրդ մարդ զրկված է ջրից և հիգիենայից օգտվելու հնարավորությունից. ՄԱԿ

Ավելի քան 2 մլրդ մարդ զրկված է ջրից հիգիենայից օգտվելու հնարավորությունից: Այդ մասին ասված է ջրային ռեսուրսների համաշխարհային զարգացման վերաբերյալ զեկույցում, որը Ջրային ռեսուրսների համաշխարհային օրվա նախաշեմին մարտի 19-ին Ժնեւում ներկայացրել են ՅՈւՆԵՍԿՕ-ն եւ Ջրի ու սանիտարիայի գծով ՄԱԿ-ի գործունեության համակարգումը (UN Water):

Ինչպես նշվում է փաստաթղթում, աշխարհում տասը մարդուց երեքը զրկված են անվտանգ խմելաջրից օգտվելու հնարավորությունից: Տասը մարդուց վեցը հնարավորություն չունեն օգտվել սանիտարական ծառայություններից, որոնց կառավարումը կապահովեր նրանց անվտանգությունը, իսկ յուրաքանչյուր իններորդը կիրառում է բաց դեֆեկացիան (արտաթորում, կեղտահանում):

Նրանց գրեթե կեսը, ովքեր ջուրը խմում են չպաշտպանված աղբյուրներից, ապրում են Աֆրիկայի՝ Սահարայից դեպի հարավ ընկած շրջանում: Այս տարածաշրջաններում բնակչության ընդամենը 24 տոկոսն ունի անվտանգ խմելաջրից օգտվելու հնարավորություն, եւ միայն 28 տոկոսն ունի սանիտարիայի բազային միջոցներ, որոնք չեն օգտագործվում մյուս տնային տնտեսությունների հետ համատեղ: Ջրային ռեսուրսներից օգտվելու հնարավորության զգալի տարբերություներ գոյություն ունեն նաեւ երկրների ներսում, հատկապես բնակչության հարուստ եւ աղքատ խավերի միջեւ:

Փորձագետները նշում են, որ աշխարհում նաեւ աճում է այն հակամարտությունների թիվը, որոնք կապված են ջրային ռեսուրսների հետ: 2000-ից մինչեւ 2009 թվականն ընկած ժամանակաշրջանում դրանք 94-ն էին: 2010-ից մինչեւ 2018 թվականն ընկած շրջանում այդ ցուցանիշը հասել է 263-ի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս