
Շատ հագեցնող սենդվիչ. համեղ և արագ ուտեստ ամբողջ ընտանիքի համար

Բաղադրիչներ
1. Հաց – 8 կտոր
2. Բեկոն – 400 գ
3. Միս – 4 կտոր
4. Լոլիկ – 8 կտոր
5. Կարմիր սոխ
6. Պանիր – 4 կտոր
7. Հազար – 4 տերև
8. Մայոնեզ
Պատրաստման եղանակը
1. Հացի կտորները տապակել մի կողմից:
2. Չտապակած կողմի վրա մայոնեզ քսել:
3. Վրան դնել պանիր և բեկոն, հետո՝ մսի կտոր:
4. Այնուհետև վրան դնել երկու կտոր լոլիկ, օղակաձև կտրատված սոխ և հազարի տերև:
5. Վրան դնել հացի երկրորդ կտորը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը