Բաժիններ՝

Նոր Զելանդիայում հրաձգության զոհերի թիվը հասել է 40-ի

Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում հրաձգության զոհերի թիվը հասել է 40-ի, լրջորեն տուժել է ավելի քան 20 մարդ: Այդ մասին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը:

«Մենք կարծում ենք, որ 40 մարդ է զրկվել կյանքից»,-հայտարարել է վարչապետը: Նրանցից տասը զոհվել են Լինվուդ մզկիթում: Արդեռնը նաեւ նշել է, որ ազգային անվտանգության համար ռիսկերի գնահատման մակարդակը հասցվել է բարձր աստիճանի:
Վարչապետը հայտարարել է, որ մզկիթներում հրաձգության հետ կապված երկու միջադեպն էլ ահաբեկչական գործողություն են: «Այժմ միանգամայն պարզ է, որ այդ հարձակումները կարելի է բնութագրել որպես ահաբեկչություն»,-ասել է նա:

«Քաղաքի ոստիկանությունում հայտնել են, որ մզկիթի վրա կատարված գրոհից հետո ձերբակալվել է չորս մարդ՝ երեք տղամարդ եւ մեկ կին: Մենք չենք կարող պնդել, որ այլ կասկածյալներ չկան»,-հավելել են ոստիկանությունում:

Հրաձիգներից մեկը՝ ավստրալական ծագմամբ 28-ամյա Բրենթոն Տարանտը, 17 րոպե տեսահաղորդում է վարել նախքան մզկիթում մարդկանց վրա կրակելը: Պատահարից առաջ նա գրել է 37-էջանոց հռչակագիր, որում բացատրել է, թե ով է ինքը եւ ինչու է հրաձգություն իրականացրել Քրայսթչերչի մզկիթում: Դրանում նա հայտարարել է, որ դա «ահաբեկչական գրոհ էԷ»:

Նոր Զելանդիայի ոստիկանությունը դիմել է երկրում բոլոր մզկիթների աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու խնդրանքով: Համապատասխան հայտարարությունը մարտի 15-ին հրապարակվել է Twitter-ում իրավապահ մարմինների պաշտոնական էջում:

Զինված մարդիկ հարեւանությամբ գտնվող Ալ Նուր եւ Լինվուդ մզկիթներ են մտել տեղական ժամանակով ժամը մոտավորապես 13:45-ին (Երեւանի ժամանակով 05:46-ին) ցերեկային աղոթքից անմիջապես հետո եւ փակել դռները: Ականատեսները հայտնում են, որ գրավման պահին մզկիթներում եղել է մոտավորապես 200 եւ 300 մարդ համապատասխանաբար: Դրանից հետո կրակոցներ են հնչել:

Նաեւ պարզվել է, որ հրաձգությունից հետո մզկիթների մերձակայքում կայանված ավտոմեքենաներում հայտնաբերվել են մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնցից ոչ մեկը գործի չէր դրվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս