«Այսօր մենք մեզ զգում ենք ավելի շատ լքված, ցանկություն կա վաճառել ամեն ինչ ու հեռանալ Հայաստանից». հանգստյան տան սեփականատերը՝ Փաշինյանին. aysor.am
Վանաձորում «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ Ստեփանավանի «Անահիտ» հանգստյան տան սեփականատերը հայտարարեց, որ ինքը իրեն համարում է լքված։
«Այսօր մենք մեզ զգում ենք ավելի շատ լքված, հուսալքված վիճակում, որովհետև շատ մեծ քայլ էր, իհարկե, որ մարդկանց բանկային պարտքերը, տոկոսները և տուգանքները ներվեցին, բայց ընկերությունների վերաբերյալ ոչ մի քայլ չեղավ», – aysor.am-ի փոխանցմաբ՝ ասաց նա։
Նա շեշտեց՝ արդեն ցանկություն կա վաճառել ամեն ինչ ու հեռանալ Հայաստանից։
«Ումի՞ց եք լքված, նոր ինչի մասին էին խոսում մարդիկ. խոսում էին, որ մարդն իր ուժին պետք է հավատա, դուք, կներեք, հին տնտեսական համակարգի ներկայացուցիչ եք, որը տնտեսական գործունեություն անելու համար պետք է հովանավոր ունենա, «կրիշ» ունենա»,- արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Էսօր, գիտեք, ինչքան մարդ է վարկ վերցնում, գնում նիվա առնում, հետո խմում, նիվան խփում պատին, հաջորդ պահին ասում՝ կառավարություն, բա մեր համար բան չես անո՞ւմ, ի՞նչ անի կառավարությունը էդ մարդկանց համար», – նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: