ԱԳԲԱ Լիզինգը վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացրած ներդրումների համար ՎԶԵԲ-ից մրցանակ է ստացել  

Փետրվարի 19-ին տեղի ունեցավ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ (ՎԶԵԲ) Հայաստանում Կանաչ տնտեսությունների ֆինանսավորման նոր ​ ծրագրի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառումը, որի շրջանակում ՎԶԵԲ-ը մրցանակներ շնորհեց ֆինանսական կառույցներին և գործարարներին, որոնք ակտիվ գործունեություն են ծավալել վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետ սարքավորումների ներդրման ոլորտներում:

«Փոփոխության գործակալ» անվանակարգում վերականգնվող էներգիայի ոլորտում կատարած արդյունավետ կանաչ ներդրումների համար ԱԳԲԱ Լիզինգը ՎԶԵԲ-ի կողմից արժանացել է «Լավագույն գործակալ» մրցանակին:

«Ծրագրի շրջանակում ֆինանսավորել ենք էներգախնայող, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի սարքավորումների և հիմնական միջոցների ձեռքբերումը: Կանաչ տնտեսությունների ֆինանսավորումը մեր ընկերության գերակա ուղղություններից մեկն է: Գրին Լիզինգ ենթաբրենդով կանաչ նախագծերի ֆինանսավորումը ՎԶԵԲ-ի հետ սկսել ենք իրականացնել մոտ 2.5 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով ֆոնդի միջոցով, որը հետագայում ավելացվել է ևս 4 մլն. ԱՄՆ դոլարով: Իսկ այժմ մեր գործընկերոջ հետ բանակցություններն ավարտվել են և որոշվել է ևս 2 մլն. ԱՄՆ դոլար ռեսուրս տրամադրել ԱԳԲԱ Լիզինգին: ՀՀ բոլոր մարզերում արդեն իրականացվել է ավելի քան 40 ծրագիր։ Լինելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ ֆինանսական խմբի անդամ, մենք մեծ հնարավորություններ ունենք, քանի որ կարողանում ենք ֆինանսավորումն իրականացնել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի 59 մասնաճյուղի միջոցով»,-իր խոսքում նշեց ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:

ԱԳԲԱ Լիզինգն իր «Գրին Լիզինգ» ենթաբրենդի միջոցով  սկսած 2014 թվականից իրականացրել է 800-ից ավել նախագիծ՝ ՀՀ տնեսությունում կատարելով ավելի քան 20 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում:

Տեսանյութեր

Լրահոս