
ԱՀԿ-ն ստեղծել է փորձագիտական կոմիտե մարդու գեների փոփոխման հետևանքների գնահատման համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է մարտի 18-19-ը Ժնեւում փորձագիտական կոմիտե նիստ գումարելու մասին՝ մարդու գեների խմբագրման հետազոտությունների հսկողության ոլորտում գլոբալ ստանդարտների մշակման նպատակով:
Կազմակերպությունն իր կայքում հրապարակել է դրա անդամների կազմը. կոմիտեն բաղկացած է 18 փորձագետներից, ներառյալ երկու համանախագահները. նրանք են Հարավաֆրիկյան Հանրապետության Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Էդվին Քեմերոնը եւ առողջապահության բնագավառի ամերիկացի մասնագետ Մարգարետ Համբուրգը:
«Կոմիտեն կքննարկի մարդու գեների խմբագրման հետ կապված գիտական, էթիկական, սոցիալական եւ իրավաբանական մարտահրավերները»,- նշում է ԱՀԿ-ն: Ընդգծվում է, որ այդ մարմինը հանձնարարականներ կտա այդ ոլորտում «մեխանիզմների պատշաճ կառավարման» մասին:
ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսն անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին հայտարարել է, որ կազմակերպությունը կդիմի փորձագետներին եւ սերտորեն կփոխգործակցի պետությունների հետ՝ նոր գենային տեխնոլոգիային վերաբերող «բոլոր հարցերի» պարզաբաման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: