
«Բորուսիան» այլևս ֆուտբոլիստներ չի վաճառի «Բավարիային»

Դորտմունդ-Մյունխեն երթուղով աստղերի միգրացիան ավարտվեց:
Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը որոշում է կայացրել այլևս ֆուտբոլիստներ չվաճառել Մյունխենի «Բավարիային»: Ինչպես նշում է Bild-ը, «Բորուսիայում» մտադիր են մշտական հիմունքներով պայքար մղել մյունխենյան սուպերակումբի դեմ՝ Բունդեսլիգայի ոսկե մեդալների համար: Հենց այդ պատճառով դորտմունդցիները գերադասեցին կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչին վաճառել «Չելսիին», այլ ոչ թե՝ «Բավարիային»:
«Բավարիան» անընդմեջ հաղթել է Գերմանիայի վերջին 7 առաջնություններում:
Տվյալ պահին Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարը «Բորուսիան» է, «Բավարիան» հետ է մնում 6 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը