Բաժիններ՝

Քանի ծառայողական ավտոմեքենայից կհրաժարվի ԱԺ-ն

Ազգային ժողովի ծառայողական ավտոմեքենաների քանակը զգալիորեն կրճատվելու է: Մինչ այս ԱԺ-ն ուներ 83 ծառայողական ավտոմեքենա, որոնցից օգտվում էին ԱԺ նախագահն ու 2 փոխնախագահները, 9 մշտական հանձնաժողովների նախագահներն ու փոխնախագահները, խմբակցությունների ղեկավարները և աշխատակազմը:

Այժմ իշխանական պատգամավորները նշում են, որ այդ ավտոպարկի կեսից ավելին կրճատվելու է: Ծառայողական փոխադրամիջոցներից կզրկվեն մշտական հանձնաժողովների փոխնախագահները, բայց ԱԺ նախագահը, նրա 3 տեղակալները, մշտական հանձնաժողովների նախագահներն ու խմբակցությունների ղեկավարները կշարունակեն օգտվել դրանցից: Այսինքն՝ հիմնականում կրճատվելու է աշխատակազմին տրամադրվող ավտոմեքենաների քանակը:

Սակայն, նկատենք, որ նախկինում ոչ մեկ անգամ ԱԺ պատասխանատուներն իրենց ավտոպարկի մեծաքանակությունը պայմանավորել են շահագործումից դուրս եկած մեքենաների առկայությամբ, որ, օրինակ, 30-40 հատ մեքենա չեն շահագործվում, «լոմի տեղ կանգնած են»։

Այսինքն՝ ավտոպարկի այդ զգալի կրճատումը, ըստ ամենայնի, կկատարվի զուտ թղթի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս