
«Վալվերդեն կլինի «Բարսելոնայի» մարզիչը հաջորդ մրցաշրջանում». Բարտոմեու

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն վստահություն է հայտնել, որ թիմի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն կպահպանի իր պաշտոնը նաև հաջորդ մրցաշրջանում:
«Մենք չունենք ոչ մի կասկած, որ Վալվերդեն կլինի «Բարսելոնայի» մարզիչը հաջորդ մրցաշրջանում: Էրնեստոն մարզիչ է, ում մենք վստահում ենք: Նա գերազանց կատարում է իր աշխատանքը: Նա խելացի մարզիչ է, ով լավ գիտի «Բարսելոնայի» խաղային մակարդակը և իրեն լավ է դրսևորում խաղի ընթացքում»,- Բարտոմեուին է մեջբերում Sport.es-ը:
Վալվերդեն գլխավորել է «Բարսելոնան» 2017թ. ամռանը և 1.5 տարվա ընթացքում հասցրել է հաղթել առաջնությունը, Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը:
Պրիմերայի 19 տուրերից հետո «կապտանռնագույններն» ակտիվում ունենալով 43 միավոր՝ զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը