Բաժիններ՝

Google ընկերությունը 20 տարեկան է

Google ընկերությունը սեպտեմբերի 4-ին նշում է իր՝ որպես մասնավոր ձեռնարկության պաշտոնական գրանցման 20-ամյակը: Այդ ընթացքում Google-ը ոչ մեծ ֆիրմայից վերածվել է անդրազգային կորպորացիայի, որը գործում է մի ամբողջ շարք տեխնոլոգիական ճյուղերում: Ընդսմին ամսաթվի վերաբերյալ, որը կարելի է համարել Google-ի ծննդյան պաշտոնական օրը, մինչ այժմ վեճեր են ընթանում։

Google որոնողական համակարգի պատմությունը սկիզբ է առնում տակավին 1996 թվականի սկզբից, երբ Լարի Փեյջը եւ Սերգեյ Բրինը, որոնք սովորում էին Սթենֆորդի համալսարանում (Կալիֆոռնիայի նահանգ) գործարկեցին գիտահետազոտական նախագիծը: Փեյջը եւ Բրինն իրենց ստեղծած համակարգն անվանեցին BackRub, որն այնուհետեւ վերանվանեցին Google:

Google դոմենային անունը գրանցվել է 1997 թվականի սեպտեմբերի 15-ին: Ընկերությունն ինքը որպես մասնավոր ձեռնարկություն գրանցվել է 1998 թվականի սեպտեմբերի 4-ին: Բազմաթիվ մասնագետներ հակված են հենց այս ամսաթիվը համարել ընկերության հիմնադրման օրը, թեեւ Google-ում այլ կերպ են կարծում:

Կորպորացիայի պաշտոնական կայքում նշվում է, որ Google-ի ծննդյան օրը տոնվում է սեպտեմբերի 27-ին, բայց թե ինչու է ընտրված այդ ամսաթիվը, չի պարզաբանվում: Դեռ ավելին, ինչպես նշում է The New York Times թերթը, ընկերությունն սկսել է իր տոնն այդ օրը նշել միայն 2006 թվականից:

2013 թվականին Google-ը հերթական տարեդարձի կապակցությամբ իր բլոգում հրապարակել էր հաղորդագրություն, որում խոսհովանում էր, որ նույնիսկ իր աշխատակիցները մինչեւ վերջ վստահ չեն, թե որ ամսաթիվը պետք է համարել ընկերության ծննդյան պաշտոնական օրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս