«Դա մեր միակ ճանապարհն է, ունենք այն, ինչ ունենք». Աշոտ Հակոբյանը՝ Լարսի կուտակումների մասին

«Լարսում կուտակումների ժամանակ եղել ենք Վրաստանում, այնտեղ էին նաև ՌԴ և Վրաստանի սահմանապահ մարմինների ղեկավարները, որոնք փորձում էին լուծում գտնել անցակետն ընդլայնելու համար: Նույնիսկ մի փոքր կրպակ կար, որը վերածել էին անցակետի, որ կարողանան արագ սպասարկել: Դա մեր միակ ճանապարհն է, ունենք այն, ինչ ունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը:

Ըստ նրա՝ նախկինում գործել է երկաթուղին, Աբխազիայի ճանապարհը, ոչ մեկ չի հաշվարկել, որ Թուրքիայից կգան, կգնան Ռուսաստան, Բաթումին կդառնա նման զբոսաշրջային կենտրոն:

Ա.Հակոբյանի խոսքով՝ այլընտրանքային ճանապարհը վերաբերում է միայն բեռնափոխադրումներին, և դա Հարավային Օսիայի հատվածն է, ներկայումս բանակցություններ են ընթանում ռուսական և վրացական կողմերի հետ՝ շվեյցարական միջնորդությամբ, որ կարողանան բեռնափոխադրումներ կատարել:

Նախարարը հայտարարեց, որ երկաթուղով ցորենի փոխադրումների վերաբերյալ վերջնական պայմանավորվածությունը կա. «Սեպտեմբերի 1-ից է գործելու, ՀԿԵ-ի միջոցով բանակցել ենք, որ 52% զեղչ լինի: 52% զեղչելու դեպքում հայկական բեռները կհասնեն մեկ տոննան 24 դոլար պակաս գնով»:

Նա նշեց, որ այսօր հեռախոսազրույց է ունենալու վրաց գործընկերոջ հետ, որ պարզեն, թե առանձին ո՞ր դեպքերում կարելի է տրանսպորտով տեղափոխել:

Տեսանյութեր

Լրահոս