«Ռոսիա ՖԶԷ» ընկերությունը հաջողության չի հասնի միջազգային արբիտրաժային դատարանում. նախարար
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը վստահ է, որ «Ռոսիա ՖԶԷ» ընկերությունը հաջողության չի հասնի միջազգային արբիտրաժային դատարանում ընդդեմ Հայաստանի:
«Կարծում եմ՝ այստեղ մեր հիմքերը, փաստարկները ամուր են, կարծում եմ՝ անհանգստանալու բան չկա»,- ասաց Ա.Հակոբյանը՝ հավելելով, որ ներգավվել են հեղինակավոր միջազգային կազմակերպություններ՝ ՀՀ-ի շահերը ներկայացնելու համար:
Նա նշեց, որ այդ ընկերության հետ 2012 թ. հետ կնքվել է կոնցենսիոն պայմանագիր, որից հետո նոր ծրագրերում չի հայտնվել: Նախարարի խոսքով՝ պայմանագրի համաձայն 4 ժամանակաշրջան պետք է անցներ ընկերությունը, բայց ընդամենը կատարել է տեխնիկատնտեսական ուսումնասիրություն և դրա վերաբերյալ նախկինում նախարարության կողմից բազմաթիվ դիտողություններ են կատարվել, ընկերությունը հրավիրվել է իր պարտավորությունները քննարկելու համար, սակայն չեն ներկայացել և անհետևանք է մնացել:
Հիշեցնենք, որ Դուբայում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը Հայաստանից պահանջում է գրեթե 160 միլիոն դոլար՝ կապված «Հայաստանի Հարավային երկաթուղի» ծրագրի հետ։ «Ռասիա ՖԶԷ»-ի և Ջոզեֆ Բարկովսկիի հայցը գրանցվել է օգոստոսի 3-ին: Հայցվորների ներկայացուցիչը Լոնդոնում տեղակայված Shearman & Sterling փաստաբանական ընկերությունն է։