
Գաել Անդոնյանը փորձաշրջան է անցնում «Սանդերլանդ»-ում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գաել Անդոնյանը փորձաշրջան է անցում «Սանդերլանդ»-ում:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Անդոնյանը Պրեմիեր լիգա-2-ում «Սանդերլանդ»-ի կազմում մասնակցել է «Վեստ Բրոմվիչի» դեմ խաղին: «Սանդերլանդ»-ը հաղթել է 2:1 հաշվով, թիմի կազմում ամբողջ խաղին մասնակցել է Անդոնյանը:
Գաել Անդոնյանը Հայաստանի ազգային թիմ չի հրավիրվել ակումբ չունենալու պատճառով: