Բաժիններ՝

«Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ յուրաքանչյուր պաշտոնյայի խնամու ու բարեկամի համար մի հիմնադրամ է ստեղծվել»

«Նախարարություններին զուգահեռ կան կառույցներ, որոնք կրկնում են այն գործառույթները, որոնք իրականացնում են նախարարությունները: Դրանք հիմնադրամներն են, ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները: Հիմա մենք շատ ուշադիր ուսումնասիրում ենք այդ բոլոր կառույցները, որ զուգահեռ գործում են և մաքսիմալ օպտիմալացնելու ենք այն առումով, որ այդ գործառույթներն սկսելու են իրականացնել նախարարությունները: Եվ մենք լրացուցիչ գումարներ չեն հատկացնելու: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ յուրաքանչյուր պաշտոնյայի խնամու ու բարեկամի համար մի հիմնադրամ է ստեղծվել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

Ըստ նրա՝ կրթական հաստատություններում կատարված չարաշահումների մասով հինգ տասնյակից ավելի գործեր են քննվում. «Մարդիկ երբեմն կարծել են, որ իրենք անպատիժ են, և որևէ փոփոխություն ՀՀ-ում չի լինելու, և իրենք ցմահ մնալու են այդ պաշտոնում»:

Դիտարկմանը՝ ատեստատ են ծախել, Հարությունյանը պատասխանեց. «Այո»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս