Բաժիններ՝

«2-3 միավորի առավելությունը ոչինչ է». Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում առաջատարների պայքարի, ինչպես նաև «Սաութհեմփթոնի» նկատմամբ ջախջախիչ հաղթանակի (6:1) մասին:

«Առաջին 20 րոպեները շատ լավն էին: Հարձակման ժամանակ ամեն ինչ լավ էր, բայց մեր հակառակորդին տվեցինք շատ հնարավորություններ:

Հարձակման խաղն ինձ դուր եկավ, բայց մենք բավականաչափ լավ չէինք պաշտպանվում: Սակայն հաշիվը 6:1 է, ուստի ես պետք է բավարարվեմ: Մեր բախտը բերեց, որ մենք խփեցինք 4-րդ գոլն առաջին խաղակեսի ավարտին, հակառակ դեպքում՝ երկրորդ խաղակեսը շատ ծանր կլիներ:

Առաջին հորիզոնակա՞նը մրցաշարային աղյուսակում: Դա ոչինչ չի նշանակում: Կարևորը՝ ավելի ցածր դիրքերում չլինել: 2-3 միավորի առավելությունը ոչինչ է:

Մենք երեկ տեսանք, թե որքան լավ են խաղում մյուս առաջատարները: Սա դժվար լիգա է, բայց գլխավորն այն է, որ մենք կայուն ենք»,- ասել է Գվարդիոլան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս