
Kodak-ը կստեղծի սեփական կրիպտոարժույթը. Bloomberg

Միացյալ Նահանգների՝ ֆոտոսարքավորումներ արտադրող Kodak-ը մտադիր է ստեղծել սեփական գաղտնարժույթը: Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ ընկերությունն ընթացիկ ամսվա վերջին կգործարկի համապատասխան բլոկչեյն-պլատֆորմ՝ KodakOne անվանումով: Այն նպատակամիտված կլինի առաջին հերթին դեպի պրոֆեսիոնալ լուսանկարիչները եւ կդառնա լուսանկարչական աշխատանքների սեփականության իրավունքների յուրատեսակ գրանցամատյան:
KodakOne-ի օգտատերերը կկարողանան դրա միջոցով գրանցել իրենց ֆոտոնյութերը, ինչպես նաեւ վաճառել դրանց թույլատարագրերը: Վճարումը կկատարվի Kodakcoin կոչվող գաղտնարժույթով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: