
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հրաժարվել է Ոստիկանությանը հայտարարություն ներկայացնել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը չի պատրաստվում է բողոքարկել Հայաստանի երեք քաղաքացու գործողությունները, որոնք ձերբակալվել են դիվանագիտական ներկայացուցչության մոտ Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետ ընտրվելու դեմ քաղաքական ակցիա իրականացնելու ժամանակ: Այդ մասին տեղեկացրել է Հայաստանի դեսպանության մամուլի քարտուղար Լևոն Թորգոմյանը:
Ապրիլի 18-ին Մոսկվայում Հայաստանի դեսպանության առջև ձերբակալվել է ՀՀ երեք քաղաքացի: ՌԴ ոստիկանությունը նրանց մեղադրել է խուլիգանության մեջ և ձերբակալվածները տեղափոխվել են դատարան: Սակայն Բասմանյան շրջանային դատարանը հրաժարվել է դիտարկել գործը, ձերբակալվածներն ազատ են արձակվել: