Բաժիններ՝

Փաստաբան Ավագ Լալայանը բռնության է ենթարկվել

Ապրիլի 20-ին՝ ժամը 12-ին սահմաններում, փաստաբան Ավագ Լալայանը բռնության է ենթարկվել Երևանի Սիլիկյան և Շիրազ փողոցների խաչմերուկներում՝ ոստիկանների կողմից:

Ոստիկանները ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել փաստաբանի մարմնի տարբեր մասերին: Այդ մասին փաստաբանի կողմից հաղորդում է ներկայացվել Հատուկ քննչական ծառայություն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և փորձագետներին մի շարք հարցեր են առաջադրվել:

Ստորև ներկայացնում ենք մեկ այլ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանին կողմից ֆեյսբուքում հրապարակված տեղեկանքը:

Աղբյուր` Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս