ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ

Սույն թվականի ապրիլի 21-ին տեղի ունեցավ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահության նիստ, որտեղ քննարկվեց ՀՀ-ում տիրող քաղաքական իրավիճակը եւ վարչապետ Սերժ Սարգասյանի կողմից երկխոսությամբ առկա խնդիրները լուծելու մասին արված հայտարարությունը: ՍԻՄ կուսակցությունը որոշեց. աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի երկխոսությն վերաբերյալ նախաձեռնության եւ միեւնույ ժամանակ պատրաստակամություն հայտնեց իր նպաստը բերել երկրում առկա անհանդուժողակն մթնոլորտի վերացմանը եւ բնականոն կյանքի վերադառնալու անհետաձգելի հրամայականին:

ՍԻՄ կուսակցությունը գտնում է, որ հանրապետությունում տիրող իրավիճակը հասել է այն սահմանագծին, որից անդին երկրի անվտանգությունն է եւ համոզված է, որ մեզանում առկա խնդիրերը հնարավոր է լուծել հենց երկխոսությամբ` քննարկուների եւ լուծումներ գտնելու միջոցով:

ՍԻՄ-ը հեռանկար չի տեսնում Հայաստանը ապակայունացնող ակցիաների եւ կոչերի շարունակականության մեջ միեւնույն ժամանակ համոզված է, որ այյդ ակցիաները հանրապետությունում առաջ են բերում ջրբաժան եւ բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ:

ՍԻՄ կուսակցության լրատվական ծառայություն

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30