Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը քիչ առաջ եկել էր Հանրապետության հրապարակ՝ հանդիպելու Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ:
Բանակցային հարթակ ձևավորելու նախաձեռնության շրջանակներում այսօր ՀՅԴ ներկայացուցիչները առանձնաբար հանդիպումներ են ունեցել «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հորդորել է բացառել ցանկացած տեսակի բռնություն, ատելության խոսքի ու բռնության կոչերի, ինչպես նաև չստուգված տեղեկությունների տարածումը:
«Հակառակորդն ուշի-ուշով հետևում է հայաստանյան իրադարձություններին, և չի բացառվում, որ փորձի այդ առիթով օգտվել։ Դա մեկ անգամ չէ, որ եղել է։ Պետք է պարզապես աչալուրջ լինել, հատկապես՝ մեզ նման երկրի համար, որն ունի այդքան բարդ իրավիճակ՝ աշխարհաքաղաքական առումով»
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Թևան Պողոսյանի ուղեկցությամբ այժմ Հանրապետության հրապարակում է:
Այս պահին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ժամանում է Հանրապետության հրապարակ: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սպասում է Ա. Սարգսյանին հրապարակում:
Շուտով Հանրապետության հրապարակում կմեկնարկի «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը: Նշենք, որ քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հրավիրել է Հանրապետության հրապարակ
Ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը:
«ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը երևանյան բողոքի ակցիայի կազմակերպիչներին շուտափույթ քաղաքական երկխոսություն սկսելու կոչ է անում:
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, անդրադառնալով Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին, խնդիրը հարթելու ամենազորեղ միջոցն է համարում խոսքին և խոսքի ուժին դիմելը:
«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ժամը 19:00-ին հրավիրում է Հանրապետության հրապարակ: Այս մասին Փաշինյանը հայտարարեց լրագրողների հետ զրույցում:
Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների և դրանց հնարավոր անցանկալի ելքերից խուսափելու նպատակով երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես նաև կարճատև այցով Հայաստան ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հանդես էին եկել հավաքի կազմակերպիչներին երկխոսության սեղանի շուրջ նստելու առաջարկով:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 21-ին հանդիպեց Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:
Արվեստի գործիչները Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի միակ լուծումը տեսնում են երկխոսության միջոցով:
Քիչ առաջ Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քայլերթով հասավ Հանրապետության հրապարակ:
Զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեբակալվել է Ա. Գ.-ն:
Տարբեր ոլորտների գործարարները, ովքեր առաջիկայում պատրաստվում են նոր ներդրումներ կատարել, մտավախություն ունեն, որ երկրի անկայուն վիճակը կարող է վնաս հասցնել ընդհանուր տնտեսությանը։
«Սասուն-Տարոն» հայրենակցական միությունը հայտարարություն է տարածել երկրում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակի մասին
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, ով մասնակցում է Երևանում այս օրերին տեղի ունեցող ակցիաներին, այսօր ձերբակալվել է:
ՀՀ Հանրային խորհուրդը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ է հրապարակել Հայաստանում նախապատրաստվող ահաբեկչությունների կանխման գործողությունների վերաբերյալ:
Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահությունը հայատարարում է իր վճռական պաշտպանությունը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին և 2018 թ. ապրիլի 21-ի նրա hայտարարությանը` կապված Հայաստանում առկա ներքաղաքական իրադրության հետ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով հանդես է գալիս «Յուրգորդեն»-ի կազմում, ևս մեկ հանդիպում բաց կթողնի:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:
«Բոլոր կողմերը միասին պետք է հավաքվեն բանակցային սեղանի շուրջ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ֆրանսաբնակ քաղաքական վերլուծաբան Կայծ Մինասյանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Լ. Ս.-ն և հայտնել, որ այսօր՝ ժամը 15:00-16:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքում ամուսնու՝ Հ. Ս.-ի հետ մեքենայով երթևեկելիս իրենց է մոտեցել Ոստիկանության 10 աշխատակից և բռնություն գործադրել իրենց նկատմամբ:
Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ավագ Լալայանը երեկ երեկոյան բռնության է ենթարկվել ոստիկանության ծառայողների կողմից։ Իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ փաստաբանը հաղորդում է փորձել ներկայացնել ոստիկանության ծառայողներին, սակայն նրանք հրաժարվել են լսել փաստաբանին։
Երդվյալ ազատամարտիկների միությունը հայտարարություն է տարածել երկրում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակի մասին:
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.