Նիկոլ Փաշինյանի կոչը՝ Գեորգի Կուտոյանին, Վիգեն Սարգսյանին և Վլադիմիր Գասպարյանին

«Եթե Սերժ Սարգսյանը քայլ անի, կարծում եմ՝ դա միայն օգուտ կբերի մեզ բոլորիս»,- այսօր քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ պատրաստ են քննարկել միայն Սերժ Սարգսյանի հեռացման պայմանը։

Սերժ Սարգսյանն, ըստ Փաշինյանի՝ չի տիրապետում իրավիճակին, լավ չի պատկերացնում, թե Հայաստանում ինչ է կատարվում.

«Ես ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին եղբայրաբար կոչ եմ անում Սերժ Սարգսյանին զեկուցել իրավիճակը և բացատրել, որ նրա համառությունը սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը։ Նա պետք է հեռանա։ Ես Վլադիմիր Գասպարյանին, Գեորգի Կուտոյանին, Վիգեն Սարգսյանին, Սերժ Սարգսյանի վերլուծական կենտրոններին եղբայրաբար հորդորում եմ, որ խմբով գնան և Սերժ Սարգսյանին զեկուցեն Հայաստանում ստեղծված իրական վիճակը։ Սերժ Սարգսյանին բացատրեք, որ նա պետք է հեռանա։ Դա դավաճանություն չէ»։

Լրագրողի դիտարկմանը՝ իսկ եթե հակառակը լինի՝ Փաշինյանին մեկուսացնեն, հրապարակն էլ հատուկ միջոցներով մաքրեն, Փաշինյանն արձագանքեց, որ դա չի կանգնեցնի ժողովրդին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30