Ազգային Ժողովի փոխնախագահ , ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ ՀՀԿ-ն որպես ժողովրդավարական երկխոսության գնացող քաղաքական ուժ՝ բացահայտ հանդուրժողականության ու համերաշխության գնաց՝ քաղաքական երկխոսություն ծավալելով վարչապետի թեկնածուի հետ:
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն խմբակցության հետ հանդիպման ընթացքում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օգտվեց արտահերթ հարց տալու իր իրավունքից և Նիկոլ Փաշինյանին խնդրեց իր առաջադրած հարցերին պատասխանել հստակ՝ այո կամ ոչ:
Վրաստանի զինուժերի ուսուցման ծրագրի իրագործումը, որն իրականացվելու է ԱՄՆ-ի օգնությամբ, կսկսվի արդեն մայիսին:
«Անցած տարի սեպտեմբերի 27-ին, երբ ես վարում էի նիստը, դուք այս դահլիճում հայտարարել եք հետևյալ՝ «ԵԱՏՄ-ում մնալու միակ հիմնավորումը շանտաժն է՝ գազը կանջատեն, թուրքերին բաց կթողնեն մեր վրա, և այլն»»։
Ռումինացի ութ զինվորականներ են տուժել ապրիլի 30-ի առավոտյան Աֆղանստանում իրականացված երկու պայթյունների հետեւանքով:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին ապրիլի 30-ին հայտարարել է, որ Թեհրանը պատասխանելու է Սիրիայում իր օբյեկտներին հասցվող հարվածներին:
Էջմիածնի Մայր տաճարի գմբեթի վրայից խաչը սղոցել և փոխարենը վարդ տեղադրել ցանկացող 37-ամյա քաղաքացուն բերման են ենթարկել ոստիկանություն. դեպքը կանխվել է:
«Հիմա մենք Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածը հիմք ընդունենք, ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի՞, որ ասում է՝ Եվրասիական տնտեսական միությունից պետք է դուրս գալ, թե՞ արդեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի, որ ասում է՝ Եվրասիական տնտեսական միությունից պետք չէ դուրս գալ»:
Գառնիկ Իսագուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի թեկնածու Նիկոլին Փաշինյանին.
Ապրիլի 30-ին, ժամը 14:40-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 29-ին ՌԴ Մախաչկալա քաղաքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժած ՀՀ քաղաքացիներ:
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում հանդես են եկել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանման եւ անշեղ կատարման օգտին:
«Մենք արդեն իսկ ապրում ենք նոր և հաղթանակած երկրում,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, նշում է Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Ռուբեն Բաբայանն ու հավելում,- իմ ցանկությունն է, որ հայաստանյան առաջիկա սպասվելիք ընտրությունները լինեն վերջինը, որտեղ կտեսնենք մեկ թեկնածու, այլևս նման բան չպետք է լինի»:
Նախկին դատավոր Պարգև Օհանյանը, Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն ու Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և բեմադրիչ Ռուբեն Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձան Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, խոսեցին Սերժ Սարգսյանի հրաժարականի, սպասվող փոփոխությունների, ինչպես նաև մայիսի 1-ին Ազգային ժողովում կայանալիք ՀՀ վարչապետի ընտրությունների մասին:
«Ղարաբաղի հարցն ամենակարևորներից մեկն է։ Ակնհայտ է, որ հարցի քննարկումը, բանակցությունները և կարգավորումը պետք է տեղավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»:
Նախկին դատավոր Պարգև Օհանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, խոսեց Սերժ Սարգսյանի հրաժարականի, սպասվող փոփոխությունների, ինչպես նաև մայիսի 1-ին կայանալիք ՀՀ վարչապետի ընտրությունների մասին:
«Մենք հանդիպում ենք ոչ սովորական պայմաններում, երբ ՀՀ-ում արձանագրված է քաղաքական ճգնաժամ, վերջին 10-15 օրվա ընթացքում բուռն իրադարձություններ են տեղի ունեցել և, հիմա նաև իրավիճակը գնահատելով, ուզում եմ ասել, որ ներքաղաքական ճգնաժամը քննարկումների միջոցով հաղթահարելու հնարավորություն կա»:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը այն կարծիքին է, որ իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակին այն ջանքերի համար, որոնք նա Փենյանի միջուկային ծրագրի կապակցությամբ ներդրել է Հյուսիսային Կորեայի հետ դիմակայությանը վերջ դնելու գործում:
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ուես Միթչելի միջև:
Ազգային ժողովում մեկնարկեց պատգամավոր, «Ելք» խմբակցության կողմից պաշտոնապես որպես ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը:
Ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Ոչ, այդպիսի հարց չկա, մենք ընդհանրապես այսօր խնդիր չունենք ժամանակավոր կառավարության մաս կազմել կամ չկազմելու։ Եթե այդպիսի հարց ունենայինք, չէինք էլ դուրս գա։ Մենք այդպիսի հարց երբեք չենք ունեցել։ Դաշնակցությունը պորտֆելների, աթոռակռվի խնդիր չունի այսօր»:
Սաջիդ Ջավիդը նշանակվել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նոր նախարար:
ՀՀ վարչապետի թեկնածու, #Իմ քայլը շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջով տեղեկացնում է, որ հեռախոսազարույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով օգնական Ուես Միտչելի հետ։
ԱԺ ՀՅԴ խմբակցությունն այս փուլում վարչապետի պաշտոնում առաջադրվելու պարագայում սատարելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Այս մասին այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի և դաշնակցական պատգամավորների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «Հանրային Ռադիո» ընկերության լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և գույքը ոչնչացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
ՀՀ զինված ուժերը «Սմերչ» համազարկային կայանքների ներգրավմամբ վարժանքներ է անցկացրել:
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը վստահեցնում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանգնած չէ «Իմ քայլը» շարժման հետևում:
Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Թագավոր եկեղեցին անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել:
ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնական Ուես Միթչելն ասել է, որ Վաշիգնտոնը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին նրա ինտեգրացումը: