
Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, Հանրապետության նախագահը շնորհավորել է պարոն Շարփին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրա փորձառությունը թույլ կտա իր առաքելությունը լավագույնս իրականացնել Հայաստանում:
ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը ներկայացրել է Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր կառույցների կողմից իրականացվող գործունեությունն ու ծրագրերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ երկրում ստեղծված իրավիճակի շուրջ: Պարոն Շարփը հույս է հայտնել, որ ամեն ինչ կկարգավորվի Սահմանադրության շրջանակներում և կարևորել Հանրապետության նախագահի դերը այդ գործում: