Բաժիններ՝

Վրաստանի և ԱՄՆ-ի ռազմական համագործակցության ծրագիրը կգործարկվի մայիսին

Վրաստանի զինուժերի ուսուցման ծրագրի իրագործումը, որն իրականացվելու է ԱՄՆ-ի օգնությամբ, կսկսվի արդեն մայիսին: Այդ մասին ապրիլի 30-ին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան:

«Վրաստանում առաջիկա երկու-երեք շաբաթներին ռազմավարական գործընկերոջ՝ ԱՄՆ-ի օգնությամբ կսկսվի երկրի զինուժերի ուսուցման ծրագրի իրագործումը,- ասել է նախարարը զինված ուժերի Վազիանիի (Թբիլիսիի մերձակա) բազայում. ելույթի հեռարձակումն իրականացրել է IMEDI հեռուստաալիքը:-Այդ ծրագրի իրագործումը կնպաստի Վրաստանի զինված ուժերի մերձեցմանը ՆԱՏՕ-ի ստանդարտներին»:

Նախարարը նշել է, որ 2018-2020 թվականների ծրագրի շրջանակներում կիրականացվի երկրի զինված ուժերի ինը գումարտակների ուսուցումը: Իզորիան հայտարարել է, որ «Վրաստանի զինված ուժերի բոլոր գումարտակները, որոնք պատրաստվելու են ծրագրի շրջանակներում, կհամապատասխանեն ՆԱՏՕ-ի ստանդարտներին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս