
Երբ ՀՀԿ-ն կհայտնի իր դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանի թեկնածության վերաբերյալ

Ազգային Ժողովի փոխնախագահ , ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ ՀՀԿ-ն որպես ժողովրդավարական երկխոսության գնացող քաղաքական ուժ՝ բացահայտ հանդուրժողականության ու համերաշխության գնաց՝ քաղաքական երկխոսություն ծավալելով վարչապետի թեկնածուի հետ: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն կքննարկի և մինչև վարչապետի թեկնածուի քվեարկությունը խմբակցության ղեկավարը կհայտարարի իրենց որոշումը:
«Մենք, ի տարբերություն շատ քաղաքական ուժերի և նաև թիմերի, ոտքի վրա որոշում չենք կայացնում, մենք ամբողջ թիմով կքննարկենք ու մինչև քվեարկությունը խմբակցության ղեկավարը կհայտարարի խմբակցության որոշումը»,- ասաց նա:
Հարցին, թե որոշումը միաձայն կլինի՞, Շարմազանովը պատասխանեց.
«Առաջ չընկնեմ, մենք պայմանավորվել ենք ամբողջությամբ քննարկել և գալ վերջնական հայտարարի: Ինչ որոշում էլ կայացնենք, հիմքում կլինի Արցախի ու ՀՀ անվտանգությունը»: