Խնդրեմ, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցում երևում է՝ ով է գրավի չափը որոշողը և ինչի. «Թող մեծ գրավ լինի, որպիսի հիմնավոր կասկածին չկպնեն։ Կարելի ա Խաչատուրովին մեծ գրավով ազատել»։
«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան կարող է շուտով ստորագրել նոր պայմանագիր կատալոնական ակումբի հետ:
iPhone ունեցողներից շատերը բջջային կապից զրկվել են այն բանից հետո, երբ սմարթֆոնի վրա տեղակայել են iOs օպերացոն համակարգի վերջին նորացումը՝ 12.1.2-ը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը բողոքարկել է պաշտպանյալի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ պաշտպանը նշեց, որ որոշումը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:
Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանն էլ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ՝ թող Մշակույթի նախարարության աշխատակիցները վեց ամիս գործադուլ անեն՝ տեսնենք՝ մշակույթի կյանքում ինչ-որ բան տեղի կունենա՞, նկատեց, որ նախարարության կառուցվածքում կա մշակութային արժեքների պահպանության գործակալություն, ինչը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կոնվենցիայի հիման վրա՝ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների հիման վրա, ստեղծված ազգային ծառայություն է, որը պատասխանատու է մշակութային արժեքների ապօրինի արտահանումը կանխարգելելու գործառույթներ իրականացնելու համար։
Գագիկ Մակարյանի կարծիքով՝ 2019 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ԵԱՏՄ կանոնակարգումները, որոնց պատճառով առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը՝ 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ կրճատվելու է, իրավիճակը չի փոխի, և ռիսկը չի նվազի:
Այսինքն, խորհրդարանական վերահսկողության դաշտ այդ մարմիններն այդպես էլ չեն տեղափոխվում և օրենսդիր իշխանությանը հաշվետու չեն դառնում։
ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն մոտ է «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելուն:
«Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազությունը վերաքննիչ բողոք է տարել, որն արդեն մուտքագրվել է»:
Ոստիկանությունը բացահայտել է յուրացման դեպքեր։
Ոստիկանությունը փնտրում է այն չարագործին, որը դեկտեմբերի 24-ին Բրյուսելի կենտրոնում կրակ է բացել ռեստորանի պատուհանի վրա:
«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամներն այսօրվա ասուլիսին հայտարարեցին, որ նոր կուսակցության ստեղծումը նպատակ ունի ձևավորել ժամանակակից ազգային օրակարգ։ Նոր կուսակցությունը պատրաստվում է զբաղեցնել հայաստանյան քաղաքական դաշտի ազգային-առաջադիմական, աջակենտրոն հատվածը։
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Բերդ քաղաքի երկու բնակիչների սպանության դեպքի հանգամանքները:
Իսրայելում իշխող կոալիցիան ինքնալուծարվելու եւ ապրիլին վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու որոշում է ընդունել:
«Ռոման» Սերիա Ա-ի 17-րդ տուրում պարտվեց «Յուվենթուսին» (0:1):
«Ոչ համաչափ է վարչական շրջանների աշխատանքը: Օրինակ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը վերցնենք: Մասիվում, Զեյթունում այս օրերին շատ գեղեցիկ իլյումինացիաներ են, դեկորատիվ զարդարանքներ, բայց արի ու տես, որ Քանաքեռում չի արվել: Ինձ դիմել են այնտեղի բնակիչներն ու ասում են՝ չհասկացանք, մենք Երևանից չե՞նք»:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արագածի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Մոսկվան կարծում է, որ ոչ մեկին չի կարելի զրկել ընտրություններին մասնակցելու իրավունքից:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Զոնդյան նեղուցում տեղի ունեցած ավերիչ ցունամիի առնչությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել։
«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանից այսօրվա ասուլիսին 168.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ դիրքորոշում ունի նախարարությունների օպտիմալացման վերաբերյալ, մասնավորապես՝ Սփյուռքի նախարարության մասով ի՞նչ խնդիրներ է տեսնում։
Հակառակ դեպքում կստացվի, որ նախկինները ճիշտ էին՝ իրանական գազը կալորիականությամբ ցածր էր և գնային առումով ձեռք չէր տալիս, իսկ ռուսական գազը վերը նշված գնից ցածր հնարավոր չէր լինում ձեռք բերել։
իգրան Պետրոսյանի անվան շախմատի տան առաջնության եզրափակիչ մրցաշարի հաղթողը Էրիկ Չաքրյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց, որ նախագիծը պաշտոնապես դեռևս չի հրապարակվել։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների պաշտպանության բաժինը դեկտեմբերի 19-21-ը իրականացրել է չհայտարարված այցեր Գյումրու թիվ 3 հատուկ դպրոց, Գյումրու« Ֆրիտյոֆ Նանսենի» անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն, «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատուն:
«Վերջին քսան տարիների ընթացքում մենք ունեցել ենք կառավարման համակարգի փոփոխություններ, նախարարություններից, պետական կառավարչական գործառույթից առանձնացվել է մասնագիտական ծառայության մատուցումը։ Շատ է խոսվում ՊՈԱԿ-ից, դրանք ըստ էության մասնագիտական ծառայություններ մատուցող կազմակերպություններ են։ Այս առումով պետական կառավարման համակարգը բավականին բեռնաթափվել է»,- նշեց Սերոբ Անտինյանը և հավելեց, որ պետք է տարբերակել պետական համակարգը պետական կառավարչական ապարատից։
Իսլամաբադի դատարանը դեկտեմբերի 24-ին Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆի նկատմամբ դատավճիռ է կայացրել կոռուպցիայի մեղադրանքով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Արագածի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում մոր եւ որդու դիեր են հայտնաբերվել:
Կենտրոն վարչական շրջանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տաթև Զորյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ գործում է Տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքը, որի 3-րդ գլխի 8-րդ հոդվածի 8-րդ ենթակետով սահմանվում է համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի՝ որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվությունը:
Նորաստեղծ «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն առանձնացրեց նոր կառավարության գործունեության՝ անվտանգության հետ կապված խնդիրները։