
«Բարսելոնան» և Ալբան դեռ քննարկում են պայմանագիրը

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան կարող է շուտով ստորագրել նոր պայմանագիր կատալոնական ակումբի հետ:
Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականը: Ֆուտբոլիստի աշխատավարձը կլինի 9 միլիոն եվրո՝ մեկ մրցաշրջանի համար:
Հիշեցնենք, որ Ալբան և ակումբը երկար ժամանակ չէին կարողանում պայմանավորվածություն ձեռք բերել պայմանագրի շուրջ:
Իսպանական մամուլը գրում էր, որ «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան բանակցություններ չի վարում ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ:
Diario Sport-ի տվյալներով՝ կատալոնական ակումբը դեռևս պաշտոնական առաջարկ չի արել ֆուտբոլիստին: Ընթացիկ պայմանագրի ժամկետը լրանում է 2020 թվականի ամռանը:
Ալբան զարմացած էր, որ ակումբը միայն ԶԼՄ-ներում է ցանկություն հայտնել ընդլայնել պայմանագիրը, սակայն նրան չէր դիմել: Նա և իր գործակալներն ակնկալում էին, որ առաջիկա շաբաթներին «Բարսելոնան» հանդես կգա առաջարկով: Իսպանացի ֆուտբոլիստը պատրաստ է քննարկել պայմանագիրը:
Դեռևս մի քանի ամիս առաջ ակումբում նշել էին, որ «Բարսելոնան» նախատեսում է նոր պայմանագիր կնքել պաշտպան Ժորդի Ալբայի հետ: Նշվում էր, որ կատալոնացիները մտադիր են երկարաձգել այն ոչ ուշ, քան մինչև 2019 թվականը:
Առաջիկայում «Բարսելոնան» դիմելու է Ալբայի ներկայացուցիչներին: Խաղացողի գործակալներից մեկը վերջերս դժգոհություն էր հայտնել ակումբի անգործության վերաբերյալ:
Ամռանը ֆուտբոլիստով հետաքրքրված էին Պրեմիեր լիգայի ակումբներից «Տոտենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»:
Սիրարփի Աղաբաբյան