«Հիմա հարց եմ տալիս՝ հիմնովի՞ն է ձեր ասածն այն մասին, որ դա փոշիացվել է, և եթե այո, ապա դիմե՞լ եք համապատասխան մարմիններին այդ հարցով, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա դա պոպուլիստական հայտարարություն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու ԲՀԿ անդամ Միքայել Մանրիկյանը:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 11:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանից Կոտայքի մարզի Առինջ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծում կրճատումներ են արվել, որոնք վերաբերում են քաղաքացիների համար խիստ կարևոր խնդիրների լուծմանը՝ տրանսպորտային համակարգին, վերելակների հիմնանորոգմանը, կանաչապատմանը: Փոխարենը՝ տուրքերն են բարձրացվել և ավելացվել է, օրինակ, քաղաքապետարանի աշխատակիցների պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների, արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի բյուջեն։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ի գիշերը կնվազի 5-7, ցերեկը՝ 8-10 աստիճանով:
168.am-ը հետաքրքրվեց, թե Հայաստանի անվտանգության հետ կապված՝ ինչ խնդիրներ են տեսնում, անվտանգության ոլորտում ի՞նչ է առաջարկում նորաստեղծ կուսակցությունը, Արցախի հարցի լուծումն ինչպե՞ս են պատկերացնում:
«Հյուսիսային հոսք – 2» գազատարի կառուցումը, որը պետք է Ռուսաստանից Գերմանիա ձգվի Բալթիկ ծովի հատակով, հասել է մինչեւ Շվեդիայի տնտեսական գոտի:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Երևանի Թումանյան փողոցում գտնվող «Մելլաթ» բանկ է մուտք գործել մի երիտասարդ, պարսկերենով ինչ-որ պահանջներ ներկայացրել, դանակով ու էլեկտրաշոկով ահաբեկել է, այնուհետև սկսել էլեկտրաշոկը կիրառել:
«Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է տարածքային համայնքների ղեկավարների՝ դեկտեմբերի 23-ին կայացած ընտրություններում տեղ գտած զանգվածային խախտումների մասին:
Դեկտեմբերի 22-ին գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ բողոքի դուրս եկած էջմիածինցիների հետ հանդիպեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիգորյանը։
Դեկտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ոստիկանության կենտրոնական վարչակազմի ներկայացուցիչներ։
Հրապարակել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կառավարության 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը:
ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետի ծանրաբեռնվածության պատճառով, խցանումներից և ժամանակի անհարկի կորստից խուսափելու նպատակով, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զերքերը խորհուրդ են տալիս մարդատար և բեռնատար ավտոմեքենաներով Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ մուտք ու ելք կատարել պետական սահմանի նաև «Բավրա», «Գոգավան» անցման կետերով:
ՀՀ Քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ: Մեկ անձ ձերբակալվել է:
Թուրքիայի 8 նահանգում ոստիկանական համաժամանակյա գործողություններ են իրականացվել: Բուրսայում ձերբակալվել է 22 անձ: Նրանք մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպության» (FETÖ-գյուլենական համայնք) հետ կապ ունենալու մեջ:
«Իմ վերաբերյալ քննվող քրեական գործի նյութերից երևում է, որ 2014 և 2015 թվականներին իմ հեռախոսները գաղտնալսվել են, չնայած այն բանին, որ գործի փաստերով ինձ գաղտնալսելու որևէ հիմք չի եղել: Ավելին, այդ բոլոր գաղտնալսումները չեն ոչնչացվել, և երեք տարի անց, երբ ինձ մեղադրեցին «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ, այդ նյութերը դրվեցին ինձ առաջադրված մեղադրանքի հիմքում»:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքող քաղաքացիների հետ, ովքեր ակցիա են անցկացնում գլխավոր դատախազության շենքի դիմաց:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը պե՞տք է լուրջ վերաբերվել, թե՞ ոչ»։
Վաշինգտոնին չի հաջողվի Ռուսաստանն ԱՄՆ-ի շահերի սպասարկաման գործիք դարձնել:
Զանգվածային լրատվամիջոցներում տարբեր կարծիքներ են հնչում անկող թռչունների վերաբերյալ, ինչը հարուցել է մի շարք քաղաքացիների անհանգստությունը: Տեղեկացնում ենք, որ Երևանում ագռավների անկումները որևէ կապ չունեն երկրի այլ մարզերում, այդ թվում՝ Շիրակի մարզում արձանագրված ընտանի թռչունների անկումների հետ: Այս դեպքերն իրար հետ կապելը միայն որոշ «փորձագետների» երևակայության արդյունք կարող է լինել:
Սփյուռքի նախարարությունը վերացվում է, անունը ևս չի պահպանվում որևէ այլ նախարարության վերտառության մեջ, գործառույթները կիրականացնի ԱԳՆ:
Առնվազն ութ մարդ է զոհվել, շատերը՝ տուժել Հնդկաստանի ավտոճանապարհներից մեկում թանձր մառախուղի եւ վատ տեսանելիության պատճառով 50 ավտոմեքենայի բախման հետեւանքով:
«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին նոր կուսակցություն հիմնելու պատճառներն ու իրենց տեսլականը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու պայուսակից առերևույթ գողություն կատարած և գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու փորձ կատարած անձի ինքնությունը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կրճատել է նախարարների կաբինետի անդամների Սուրբծննդյան արձակուրդը հունվարի 2-ին «կոշտ» Brexit-ի (ԵՄ-ի հետ առանց գործարքի) շուրջ արտահերթ նիստ անցկացնելու նպատակով:
Բանգկոկի տարբեր շրջաններում փոշու, դիզելային մրի մասնիկներով եւ բենզինային շարժիչների արտանետման արգասիքներով մթնոլորտի աղտոտվածության մակարդակն արդեն մեկ շաբաթ է, ինչ կազմում է 72-ից մինչեւ 92 միկրոգրամ մեկ խորանարդ մետրի հաշվով՝ 50 միկրոգրամ նորմայի «վերին» սահմանի դեպքում:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքող քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ծաղկաձոր քաղաքի բնակչուհու բնակարանից առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշմամբ:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների համար հանձնուքները կընդունվեն մինչև 2018 թվականի դեկտեմբերի 29-ը ներառյալ` ժամը 10:00-17:00-ն: