
«Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները ներկա են եղել «Ռոմա»-«Յուվենթուս» խաղին

«Ռոման» Սերիա Ա-ի 17-րդ տուրում պարտվեց «Յուվենթուսին» (0:1):
Հանդիպմանը ներկա են եղել «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները, ովքեր հետևել են «Ռոմայի» պաշտպան Կոստաս Մանոլասին:
27-ամյա ֆուտբոլիստն իտալական ակումբի հետ ունի գործող պայմանագիր, որում նշված է 36 միլիոն եվրո հրաժարագին:
Նույնիսկ Ժոզե Մոուրինիոյի հրաժարականից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է գնել պաշտպանին հունվարին: Հիշեցնենք, որ հենց Մոուրինիոն էր հետաքրքրված այս ֆուտբոլիստով:
«Մանչեսթեր Յունայթեդը» փորձել է գնել Կալիդու Կուլիբալիին «Նապոլիից», սակայն եղել են խնդիրներ՝ կապված տրանսֆերի արժեքի հետ: Կուլիբալիի այլընտրանքը Մանոլասն է և Նիկոլա Միլենկովիչը «Ֆիորենտինայից»:
Սիրարփի Աղաբաբյան