Հայտնում ենք, որ վերջին օրերին կեղծ անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ անունից հայտարարություն էր տարածվել արական սեռի անչափահաս երեխայի անհայտ հանգամանքներում կորելու վերաբերյալ։
Նույն օրը, ժամը 23.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել է, որ Խանում Խաչատրյանը հիվանդանոցում մահացել է:
Նոյեմբերի 30-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան հերթական խորհրդակցությունները Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։
Նոյեմբերի 30-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում վրաերթի է ենթարկել 62-ամյա Սիրանուշ Խաչատրյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը պատրաստվում է վաճառել շուրջ 218 միլիոն դոլար արժողությամբ Boeing 787 Dreamliner-ը:
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է բրիտանացի հրշեջ-փրկարար Փոլ Բըրնսին: Վերջինս առաջին անգամ Հայաստան էր այցելել շուրջ երեսուն տարի առաջ` որպես հրշեջ-փրկարար մասնակցելով 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանն ու որոնողական աշխատանքներին:
«Մենք ասել եք, որ Արցախի հարցը լուծողը կառավարությունը չէ, այդ հարցի լուծողը ժողովուրդն է, և ինչ կառավարություն էլ լինի, չի կարող ժողովրդի թիկունքում որևէ քայլ անել»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
«Մենք» դաշինքն այսօր նախընտրական քայլերթ է իրականացնում Երևանում։ Կենտրոնում դաշինքի անդամները քաղաքացիներին կարկանդակներ բաժանեցին։ Դաշինքի առաջնորդներից Խաչատուր Քոքոբելյանն այդ կարկանդակները հայկական ավանդույթի ամենալավ ու բարի խորհրդանիշ անվանեց։
Երևանում նախորդ հանգստյան օրերին սկսվել են երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
«Նիկոլ Փաշինյանին թվում էր, որ սա իր նախընտրական ջոկերն էր, որպեսզի, այսպես ասած, «չախի» ՀՀԿ-ի նախընտրական արշավը։ Բայց Նիկոլ Փաշինյանն ու իր խորհրդատուները քաղաքական կարճատեսություն ունեն։ Այս դեպքը եկավ ապացուցելու այն, ինչի մասին մենք խոսում ենք՝ այն, որ հակակոռուպցիոն պայքարը մեծապես շոու է, նպատակ ունի վախացնելու, փոքրացնելու քաղաքական մրցակիցների կշիռը»:
Նրա բնորոշմամբ, այն մարդիկ, որոնք նախընտրական շրջանում համարձակվում են փող բաժանել, «անասուն» են։
Ֆրանսիացի «դեղին բաճկոնավորների» ներկայացուցիչները դեկտեմբերի 3-ին պահանջել են կառավարության հրաժարականը եւ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Պիեռ դե Վիլյեի նշանակումը վարչապետի պաշտոնում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին:
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասն ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմն արգելք է համարում Մերձավոր Արեւելքի հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար եւ բանակցություններում հույսը դնում է ուրիշների, ներառյալ Ռուսաստանի վրա։
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Վեդիում նախընտրական հանրահավաքի ժամանակ խոսեց գյուղատնտեսական խնդիրներից՝ եղանակային պայմաններից կախվածություն, ոռոգում, կարկուտ, ցեց, արտահանում, ջրամբարների կառուցում և այլն։
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Գյումրի քաղաքում 57 ամյա կնոջ մահվան դեպքի հանգամանքները:
«Սահմանամերձ համայնքներում ավելի խիստ են դատապարտում համայնքների խոշորացումը, ասում են՝ դա թշնամու կողմից արված բան է։ Եկել են, մարդկանց հետ ձևական քննարկում են արել, որի արդյունքներով որոշել են, որ՝ ճիշտ է, դուք բոլոր համայնքների ղեկավարներով դեմ եք, բայց մենք անում ենք խոշորացում»,- Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում հայատարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դեկտեմբերի 2-ին մոմ է վառել ի նշան Սիրիայի բազմաչարչար ժողովրդի հետ համերաշխության:
Քաղաքական ուժերն այս քարոզարշավին քիչ են խոսում իրենց տնտեսական զարգացման ծրագրերի մասին: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը դա պատճառաբանում է նրանով, որ ՀՀԿ-ն ևս մասնակցում է ընտրություններին, և բոլորը խոսում ու հարցեր են տալիս ՀՀԿ-«Իմ քայլը» «հակամարտության» մասին:
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում հրավիրված «Մեծ քսանյակի» (G-20) գագաթնաժողովի շրջանակներում մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Դրանցից մեկը վերաբերել է Հայոց ցեղասպանության թեմային։
Վաշինգտոնը մտադիր է պատժամիջոցների երկրորդ փաթեթը սահմանել Մոսկվայի դեմ՝ Մեծ Բրիտանիայում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը նյարդապարալիտիկ նյութով թունավորելու համար, դեկտեմբերի 2-ին հաղորդեց ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենտը։
Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական հերթապահության հերթափոխը:
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը խորհրդարանական այս ընտրությունների քարոզարշավի ընթացքում լսել է սուր, կտրուկ քննադատություններ, սակայն ոչ ատելության խոսք: Ավինյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուիղ եթերում հայտարարեց. «Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը:
«Ես մեկ ամիս է՝ ասում եմ, որ ՀՀԿ-ի անցնելու շանսերը մեծ են, կան մարդիկ, ովքեր քսան և ավելի տարի նրանց իշխանության օրոք իրենց շատ հարմարավետ են զգացել։ Եթե ՀՀԿ-ն կարողանա ուժերը լավ կոնսոլիդացնել, հնարավորություններ կունենա»,- ասաց նա։
Նոր Նորքի ոստիկանները գազաբալոնների գողության դեպքեր են բացահայտել:
Ֆրանսիայի ոստիկանությունն անցյալ հանգստյան օրերին 378 մարդ է ձերբակալել բողոքի ակցիաների ընթացքում, որոնք խոշոր անկարգություններով են ուղեկցվել Փարիզում:
Գյումրիի Սլոբոդկա թաղամասում դեկտեմբերի 3-ին սպանել են 57-ամյա կնոջը:
«Հաշվի առնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ»։
ԵԱՀԿ համանախագահների միջնորդությամբ դեկտեմբերի 5-ին Միլանում տեղի է ունենալու Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: