«Թող հույսի կրակները այս օրերին հասնեն բոլոր նրանց, ովքեր հակամարտություններ են ապրում նաև աշխարհի այլ մասերում». Ֆրանցիսկոս պապ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դեկտեմբերի 2-ին մոմ է վառել ի նշան Սիրիայի բազմաչարչար ժողովրդի հետ համերաշխության: Այդ մասին հայտնել է պապական մամուլի ծառայությունը: Դիմելով Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին, քահանայապետը հորդորել է երիտասարդ քրիստոնյաներին միանալ իրեն այդ ակցիայի ընթացքում եւ իրենց մոմերը վառել հաջակցություն սիրիական ժողովրդի, որը ութ տարի տառապում է ռազմական գործողություններից:
«Հույսի այս կրակները ցրում են պատերազմի ստվերները: Մենք հորդորում ենք Մերձավոր Արեւելքում ապրող քրիստոնյաներին այնտեղ մնալ որպես գթասիրության, ներման ու հաշտեցման դեսպանորդներ: Թող հույսի կրակները այս օրերին հասնեն բոլոր նրանց, ովքեր հակամարտություններ են ապրում նաեւ աշխարհի այլ մասերում»,- ասել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը:
Սուրբծննդյան այս արշավի շրջանակում ընդամենը բաժանվել Է 50 հազար «Մոմ հանուն Սիրիայի խաղաղության», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: