Վրաստանի իշխանությունները պատրաստվում են նախագահի երդմնատվության արարողությանը եւ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին. սա է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի պատասխանը, որը նա Առաջին ալիքի եթերում տվել է միավորված ընդիմության վերջնագրին:
«Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ դեկտեմբերի 4-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։
Վերաքննիչ դատարանը շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Դատական նիստը նախագահում է դատավոր Ռուբեն Մխիթարյանը:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը սյուռեալիզմ է որակել ԱՄՆ-ի մոտեցումը միջազգային հարաբերությունների նկատմամբ:
Այսօր «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Արարատում նախընտրական հանրահավաքը սկսեց «օրվա գլխավոր» լուրից: Նա քաղաքացիներին տեղեկացրեց, որ ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ է ուղարկել միջնորդություն՝ օրակարգում ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ քրեական գործ հարուցելու և նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար:
«Ինչո՞ւ է աղմկում Նիկոլ Փաշինյանը…». Արմեն Աշոտյան
«Շատերը չեն էլ պատկերացնում, որ Հայաստանում այսպիսի վայրեր կան, և որքան ենք թշնամու կողմից խոցելի նման համայնքներում, բայց մարդիկ իրենց առօրյայով խաղաղություն են պարտադրում հակառակորդին և հանգիստ կյանք ՀՀ քաղաքացիների համար մյուս համայնքներում»,- Մովսես գյուղում «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դե դեկտեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Կատարը մտադիր է լքել Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԷՔ):
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հ.Հովսեփյանին։
Աֆղան թալիբների հայտնի դաշտային հրամանատար մոլլա Աբդուլ Մանանն Աֆղանստանի հարավում սպանվել է ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածից:
2018-ին ավարտվում է Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորության կատարման ժամկետը։
Նիգերիայի նախագահ Մոհամադ Բուխարին հերքել է այն լուրերը, թե ինքը մահացել է եւ իրեն փոխարինելու է եկել նմանակը Սուդանից:
Չինաստանի իշխանությունները համաձայնել են կրճատել եւ վերացնել երկիր ամերիկյան արտադրության ավտոմոբիլների ներկրման մաքսերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նոր դեպքեր:
Հայտնի է Եվրո-2020-ում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի խաղացանկը:
ԱՄՆ-ի Իլինոյսի նահանգում առնվազն 25 մարդ է տուժել, 100-ից ոչ պակաս շենք քանդվել տոռնադոյի հետեւանքով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 2-ին դիտել է Ստեփանակերտ քաղաքում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության բասկետբոլի բարձրագույն Ա լիգայի «Արցախ» (Ստեփանակերտ)-«Արագած» (Երեւան) խաղը:
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան համաձայնել է պարզեցնել փոխադրման ընթացակարգն «Անսար Ալլահ» (հուսիականներ) խռովարար շարժման 50 վիրավոր մարտիկների բուժման համար՝ ի պատասխան ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Մարտին Գրիֆիտսի խնդրանքի:
Դեկտեմբերի 4-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ ԱԳ նախարարների նստաշրջանի շրջանակներում անցկացվող՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի այցը Կորեայի Հանրապետություն կարող է տեղի ունենալ մինչեւ ընթացիկ տարվա վերջը:
Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը շնորհավորում է բոլոր հաշմանդամություն ունեցող անձանց իրենց միջազգային օրվա առթիվ՝ ընդգծելով նրանց իրավունքների պաշտպանության հանդեպ իր հատուկ ուշադրությունը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովին, ի դեմս ՀՀ ԱԺ նախագահի՝ տալու համաձայնություն ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն:
ՀՀԿ պատգամավորի թեկնածու Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ատելության քարոզչություն, սպառնալիքներ, պառակտման կոչեր, յուրայիններ և թշնամիներ.
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Համազգային թատրոնի սիրելի դերասաններ, սիրելի թատերասեր հանրություն,
Դեկտեմբերի 2-ին Իսրայելում հարավային Լակիա քաղաքից մինչև հյուսիսային Մաջդալ-Շամս բնակավայր անցկացված «Սպանության լիցենզիա» անվամբ լայնածավալ գործողության շրջանակում ոստիկանությունը ձերբակալել է 40 բժիշկների և դեղագործների, ովքեր կասկածվում են հայկական բուհերում ուսման ավարտի մասին վկայող կեղծ դիպլոմներ ստանալու մեջ։ Նրանք այդ փաստաթղթերի հիման վրա ստացել են Իսրայելում մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունք։
Նոյեմբերի 28-29 Գերմանիայում տեղի ունեցած «Իսլամական կոնֆերանսի» 4-րդ նիստը նախագահել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեհոֆերը։ Կոնֆերանսի ընթացքում սկանդալային միջադեպ է եղել, որը մեծ արձագանք է գտել թուրքական և միջազգային մամուլում, ինչպես նաև համացանցում։