«ՀՀԿ-ին անդրադարձը բնական է, քանի որ Հանրապետական կուսակցությունը սովորական քաղաքական ուժ չէ». Տիգրան Ավինյան

Քաղաքական ուժերն այս քարոզարշավին քիչ են խոսում իրենց տնտեսական զարգացման ծրագրերի մասին: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը դա պատճառաբանում է նրանով, որ ՀՀԿ-ն ևս մասնակցում է ընտրություններին, և բոլորը խոսում ու հարցեր են տալիս ՀՀԿ-«Իմ քայլը» «հակամարտության» մասին:

«Տնտեսական ծրագրերից մենք միշտ ցանկանում ենք խոսել: Շատ հարցազրույցներում և առհասարակ քաղաքական քննարկումներում տնտեսական զարգացման ծրագրերի մասին շատ ավելի քիչ է խոսվում: Կարծում եմ, որ սա կապված է նաև այն հանգամանքով, որ ՀՀԿ-ն մասնակցում է ընտրություններին, և կամա թե ակամա բոլորը սկսում են խոսել և հարցեր տալ ՀՀԿ-«Իմ քայլը» «հակամարտության» մասին: Կարծում եմ, որ սա հասկանալի է, սակայն ցավում եմ, որ իրական ծրագրերի մասին ավելի քիչ է խոսվում»,- ասաց Ավինյանը:

Նա նշեց, որ այս առումով սա այն ցանկալի քարոզարշավը չէր, որ կցանկանային իրականացնել:

Անդրադառնալով հանրապետականների այն դիտարկմանը, թե «Իմ քայլը» դաշինքն իրենց շատ է անդրադառնում՝ Տ. Ավինյանն ասաց, որ անդրադարձը բնական է, քանի որ Հանրապետական կուսակցությունը սովորական քաղաքական ուժ չէ:

«ՀՀԿ-ն այն ուժն է, որը վերջին երկու տասնամյակում եղել է իշխանություն և տապալել է գրեթե բոլոր ոլորտները: Քանի որ ՀՀԿ-ի կողմից մեր ուղղությամբ անընդհատ կան մեղադրանքներ, դրանք պահանջում են որոշակի պատասխաններ: Եվ այդ պատասխանները տրվում են»,- ասաց Ավինյանն ու հավելեց՝ ընդ որում դրանք շատ համոզիչ են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31