«Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այս ընթացքում ձախողել է բոլոր ոլորտներում, բացի մեկից. «ասֆալտին փռելու» մեջ չեմպիոն է»

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուիղ եթերում հայտարարեց. «Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Փաստորեն, մսխվեց նախկին իշխանությունից ժառանգած կարեւոր ստրատեգիական նշանակության ձեռքբերում, որը լուրջ դիվանագիտական ջանքերի արդյունք էր:

Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այս ընթացքում ձախողել է բոլոր ոլորտներում, բացի մեկից: «Ասֆալտին փռելու» մեջ չեմպիոն է: Ու քանի որ ժողովրդի սոցիալական հարցերը՝ հացի խնդիրը չի կարող լուծել, անցել է տեսարաններ, շոուներ բեմադրելուն:

Փաշինյանը բացահայտ ցույց է տալիս, որ այլ կարծիքները հիվանդագին է ընդունում: Հասել ենք նրան, որ կարծիք հնչեցնելը արդեն դավաճանություն է համարվում:

Եվ որպեսզի կոծկի իր խայտառակությունը ՀԱՊԿ-ում, այսօրվանից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը սկսել է ձերբակալությունների հերթական սերիալը:

Խախտելով անմեղության կանխավարկածը, ժողովրդի աչքին ու ականջին հաճելի պոպուլիզմով ու 37թ. ռեպրեսիվ տեսարաններով քաղաքականության է անցել՝ որպես գործիք օգտագործելով ԱԱԾ-ին՝ Բերիա-Վիշինսկու մեթոդներով:

Բայց մենք չենք նահանջի, երբեք չենք վախենա: Բոլոր հանցագործները, իհարկե, պետք է պատժվեն, եթե իսկապես կա հանցակազմ:

Բայց քաղաքական ընդդիմախոսներին տոտալ ճնշումների միջոցով փորձել վախեցնել, չի հաջողվելու: Դեկտեմբերի 9-ին իրենց անակնկալ է սպասվում:

Որովհետեւ մեր երկրում շատ են արժանապատիվ եւ մտահոգ քաղաքացիները, որոնք տարբերում են շոուն իրականությունից»:

https://www.facebook.com/333386077462494/videos/515747455590082/?__xts__[0]=68.ARCQryYy2pIlvVtp_JYluvzvlV1EJIqq_5N3oVpB0_2rbetefWuEUYVjjl1G9f2Kmy3KDqiwIfplv2OOmobks0cFW5MF4wr52vYaq-KKFE0LjZuFXw7Yuf_5m7ENP6WJl4JmSo5ZnK8w7uGX04TMo6rCu7su7MC9hNJmptrAA-1fewjSghQujPfzuMo__Ou-LnUtmAgy4IVxF_6YV8_WmF9gYbrGGmTbpWXSrPJr3FtcRTdqe9zY2e3nkAPZ174dhad32k_hKsZlmZeMLT-p-mmvi8X5CsbQJwZBz8JT_myV6g70ERObt7a_3WJ9nk7i3-OOLdJIB6HttUTmnJAYEUVRPTunTqcgX9l3t-CjFQF7MrQSdSStSxhY9zZ4X4rh8w&__tn__=-R

Տեսանյութեր

Լրահոս