ԱԺ ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը հաջորդ տարվա բյուջեի նախագծում կարևորում է աշխատանքի խրախուսման ուղղությունը, սակայն այս առումով ներկայացնում է նաև իր վերապահումներն ու առաջարկները:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղյակ չէ ԲՀԿ ցուցակից: Այսօր 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ անգամ չգիտի՝ ինքը ցուցակում որերորդն է:
Ժամը 03։30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Մառի փողոցի բնակիչ՝ 53-ամյա Կարեն Դարբինյանը Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է տվել և հայտնել, որ ժամը 03։10-ի սահմաններում իրենց շենքի բակում անհայտ անձը կամ անձինք կրակոցներ են արձակել բակում կայանված իրեն պատկանող Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի պատճառով էլ ավտոմեքենայի անվտանգության ազդանշանը միացել է։
Գյուղատնտեսության ապահովագրության համակարգի պիլոտային ծրագիրը Հայաստանի 2-3 մարզերում կներդրվի 2019թ.: Այս մասին ԱԺ-ում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:
Հոգեբուժական կազմակերպություններում խախտումների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի հիման վրա հարուցվել է ևս երկու քրեական գործ։
Ոստիկանները հայտնաբերել են հանցագործություն պարտակելու մեղադրանքով հետախուզվողի:
Չինաստանը պետք է արմատապես փոխի իր քաղաքականությունը, եթե ցանկանում է խուսափել «տոտալ սառը պատերազմից» ԱՄՆ-ի եւ նրա գործընկերների հետ:
Ընդդիմադիր կուսակցություների միավորումից Վրաստանի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն Կասպիում կայացած հանրահավաքում ասել է, որ քվեարկության երկրորդ փուլում քաղաքացիները կգան ընտրական տեղամասեր ու կհրաժարվեն կոռուպցիայի, բռնության ու բնակչության ահաբեկման քաղաքականությունից, որն իրականացնում են իշխանությունները:
Քեւին Մակքարթին (կոնգրեսական Կալիֆոռնիայի նահանգից), ամենայն հավանականությամբ, կընտրվի Հանրապետական կուսակցության խմբակցության առաջնորդ ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատում:
ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Նիստի օրակարգում է Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:
Շաքարային դիաբետն իր տարածվածությամբ համարվում է դարի հիվանդություն` ախտահարելով բնակչության գրեթե բոլոր տարիքային խմբերին:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի T-38 Talon գերձայնային կործանիչը նոյեմբերի 13-ին աղետի է ենթարկվել Տեխասի նահանգի տարածքում՝ Մեքսիկայի հետ սահմանի մերձակայքում:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսի Բյութի օկրուգում մոլեգնող բնական հրդեհի զոհերի թիվը 42-ից հասել է 48-ի:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 20-ամյա կնոջ մահվան հանգամանքները: Ձերբակալվել է երիտասարդ կնոջ 30-ամյա ամուսինը:
ԱՄՆ-ի իշխանությունները 5 միլիոն դոլարի պարգեւ են հայտարարել այն տեղեկատվության համար, որը կօգնի գտնելու ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան անդամ Սալեհ ալ Արուրիի եւ շիաների «Հըզբոլլահ» շարժման անդամներ Խալիլ Յուսեֆ Մահմուդ Հարբի եւ Հայթամ Ալի Թաբաթաբայիի գտնվելու տեղը:
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Կալկաթայի մրցաշարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի խոստացած ինքնակենսագրական գիրքն արդեն տպարանում է եւ մի քանի օրից կհասնի Հայաստան։ Այն տպագրվել է ռուսական Alpina publisher գրատանը՝ «Интелектуальная литература» հրատարակչության կողմից։
Լինել առավել ճկուն, ընտրազանգվածին ներկայացնել ավելի համոզիչ ծրագրեր, ներկայանալ նոր դեմքերով. ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանը կարծում է, որ նախկին մեթոդները, մոտեցումներն այս քարոզարշավի ընթացքում, կարծես թե, չեն աշխատելու:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո:
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Անձնագրային եւ վիզաների վարչությունն այս օրերին գերծանրաբեռնված ռեժիմով է աշխատում՝ գրեթե 24 ժամ, որ հասցնեն տեղեկանքներ տրամադրել բոլոր ցանկացողներին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի է դարձել ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին ությակը: Ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանին հաջորդելու են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Շահնազարյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը…
Շատ շուտով օտարերկրյա ներդրումներով կմեկնարկի Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցումը, որի շինաշխատանքները կտևեն մի քանի տարի և որը թույլ կտա ջրամբարի ջուրը կասկադի միջոցով ինքնահոս կերպով տեղափոխել դեպի Մարտակերտ շրջկենտրոնի հարակից դաշտեր՝ հիմնելով 3 նոր ջրամբար և ոռոգովի դարձնելով ավելի քան 10,000 հեկտար հողատարածք:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը գործի է դրել փորձված վարչական ռեսուրսի չարաշահումը: Մարզպետը իր մոտ է կանչում տարբեր պետական հաստատությունների աշխատակիցների և նրանց առաջարկում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ դրա դիմաց խոստանալով առաջխաղացում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՔԾ-ն լրացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2008թ. մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը բռնի տապալելու համար առաջադրված մեղադրանքը: Միայն թե առայժմ ՀՔԾ-ն պաշտոնապես չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ լրացումներ է կատարել նրա մեղադրանքում:
Նոյեմբերի 13-ին Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցից դեպի 1-ին մաս տանող հատվածում` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի մոտակայքում, տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժածների մեկը մահացել է:
«Հայաստանի միջազգային պետական պահուստները կտրուկ նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը ԿԲ հաշվետվությունից պարզեց, որ հոկտեմբերին ՀՀ պետական պահուստները հասել են 2 մլրդ 82.9 մլն դոլարի, մինչդեռ սեպտեմբերին դրանք 2 մլրդ 149.3 մլն դոլար էին: Նկատենք, որ Հայաստանի միջազգային պահուստները պակաս են նաեւ տարեսկզբի համեմատ. հունվարին այդ թիվը 2 մլրդ 286.9 մլն դոլար էր:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետություն» կուսակցության անդամ, Արամ Սարգսյանի վաղեմի ընկեր, Երասխի գինու գործարանի տնօրեն Ռազմիկ Թեւոնյանն այս ընտրություններում չի աջակցի իր ընկերոջը՝ Արամ Զավենիչին։ Մեր տեղեկություններով, նրա որդին՝ Սեդրակ Թեւոնյանը, «ՔՊ» ցուցակում է՝ ռեյտինգային ընտրակարգով, Արարատի մարզի ընտրատարածքում։
Նոյեմբերի 14-ին` ժամը 01:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է ծառին և էլեկտրական սյանը. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: