Ռոբերտ Քոչարյանի խոստացած ինքնակենսագրական գիրքը մի քանի օրից կհասնի Հայաստան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի խոստացած ինքնակենսագրական գիրքն արդեն տպարանում է եւ մի քանի օրից կհասնի Հայաստան։ Այն տպագրվել է ռուսական Alpina publisher գրատանը՝ «Интелектуальная литература» հրատարակչության կողմից։

Առայժմ տպագրվել է գրքի ռուսերեն տարբերակը, քանի որ հեղինակը ռուսերեն է գրել, բայց թարգմանիչներն արդեն աշխատում են գրքի վրա, եւ շուտով Հայաստանում կտպագրվի նաեւ հայերեն տարբերակը։ Գիրքը ծավալուն է, ներկայացված են պատմական դեպքեր՝ սկսած Սովետական Միության փլուզման շրջանից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս