Բաժիններ՝

«Բավարարվածությունը շատ վտանգավոր բան է». Բոդո Շեֆեր

Մարդիկ երկու տիպի են բաժանվում` այսպես կոչված, բադեր, որոնք միայն գոռգոռում ու արդարացումներ են փնտրում, և առյուծներ, ովքեր համառորեն գնում են դեպի իրենց նպատակը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հաջողակ գործարար Բոդո Շեֆերի մտքերը, որոնք ձեզ կօգնեն առյուծ լինել ցանկացած իրավիճակում:

1. Անհնար է գնալ դեպի երազանքը` շարունակելով կառչած մնալ «հուսալի» անցյալից:
Դուք անխուսափելիորեն ստիպված կլինեք բաժանվել կամ սովորական կյանքից, կամ ձեր երազանքները կյանքի կոչելու հնարավորությունից:

2. Հաղթողները կառչած չեն մնում այն իրավիճակից, որը ձեռնտու չէ իրենց:
Նրանք պատրաստ են ռիսկի դիմել, քանի որ գիտեն, որ ցանկացած ելք ավելի լավ կլինի, քան չբավարարված գոյությունը:

Կարդացեք նաև

3. Նա, ով ինչ-որ բան է անում, հաջողության է սպասում: Նա, ով փորձում է, սպասում է, որ իրեն կխանգարեն:

Սկզբունքային տարբերություն կա չպարտվելու համար ձեր տարած խաղի ու այն խաղի մեջ, որում ուզում եք հաղթել: Նա, ով աշխատում է չպարտվել, կենտրոնանում է ռիսկի ու վտանգների վրա: Նա, ով նպատակաուղղված է դեպի հաղթանակը, իր առջև հաղթելու հնարավորություն է տեսնում:

4. Չի կարելի թերագնահատել թերությունները:
Դրանք անընդհատ կուտակվում են: Ցանկացած մանրուք ձեզ կամ մոտեցնում է նպատակին, կամ հեռացնում է նրանից: Չեզոք դիրք գոյություն չունի: Դրա համար էլ միշտ ինքդ քեզ հարց պետք է տաս. «Իսկ ո՞ր ուղղությամբ եմ ես շարժվում»:

5. Միայն այդպես դուք երաշխավորված կարող եք հաջողության հասնել:
Մնացած ամեն բան սիրողական վիճակախաղ է:

6. Մի մոռացեք, որ գոյություն ունի ձեր մտադրությունների լրջության մեն-միակ չափանիշ:
Դա ձեր գործողություններն են: Եթե դուք բացահայտել եք, որ ձեզ չի բավականացնում ակտիվությունը, ուրեմն դուք պիտի հասկանաք դրա պատճառները: Ինքներդ ձեզ հարց տվեք, թե ինչու եք դուք ուզում հասնել այդ նպատակին: Ինչու է անպայման հաջողություն պետք:

7. Նա, ով համարում է, որ կյանքը վայելել կարելի է միայն բոլոր խնդիրները լուծելուց հետո, հազվադեպ է երջանիկ լինում:

Կյանքը բաղկացած է խնդիրների չընդհատվող շղթայից, և դա լավ է: Հնարավոր է, ինչ-որ մեկը ձեզ պնդաճակատ ու անզգա մեկը կհամարի` տեսնելով, թե դուք, չնայած խնդիրների առկայությանը, ինչպես եք ուրախանում և ծիծաղում: Բայց դրա հետևում շատ հաճախ սովորական նախանձն է թաքնված:

8. Բավական չէ ժամանակ առ ժամանակ փոքր-ինչ երազելը:
Պետք է բոլոր մտքերը կենտրոնացնել նպատակի վրա, անընդհատ մտածել դրա մասին ու թույլ չտալ կասկածի նշույլ իսկ, որ կհասնեք դրա իրականացմանը: Ձեզ կօգնի մի պարզ հնարք: Պատկերացրեք, որ դուք արդեն հասել եք ձեր նպատակին: Դա պատկերացնելով` էմոցիոնալ մակարդակում դուք կվայելեք իրավիճակը:

9. Կարևոր է հնարավորինս արագ ստեղծել շարժման իմպուլս յուրաքանչյուր գործունեության ամենասկզբում:

Այստեղ ամեն ինչ ճիշտ այնպես է, ինչպես կանգնած մեքենան տեղից հրելու ժամանակ: Առաջին մետրերն ամենածանրն են: Ձեզ դրա համար ձեր ողջ ուժը պետք կգա: Բայց երբ մեքենան շարժվի, ավելի քիչ ուժեր պետք կլինեն: Եթե դուք գոնե աննշան ջանքեր էլ գործադրեք, այն տեղից շարժել հնարավոր չի լինի: Եվ դուք երբեք չեք իմանա, թե որքան հեշտ կլինի ոչինչ չձեռնարկելը: Կես ջանքը ոչ թե կես, այլ զրո արդյունք է տալիս:

10. Աշխարհում քիչ մարդիկ կան, որոնք ապրում ու աշխատում են իրենց հնարավորությունների մակարդակից ցածր, քանի որ դեռ չեն սովորել գործել:

Քիչ են նաև այն մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչպես է պետք աշխատել, բայց ոչ մի ջանք դրա համար չեն գործադրում: Սոկրատը ժամանակին ասել է, որ ծույլ է համարում այն մարդկանց, ովքեր ավելի շատ բան անելու են ունակ:

11. Եթե ողջ էներգիան ծախսես այն բանի վրա, որ ինչ-որ մեկի աչքերում արժանապատիվ տեսք ունենաս:

Վերջնական արդյունքում հենց այդ էներգիան էլ չի բավականացնում արդյունքի հասնելու համար: Չափից առավել փառասիրությունը խելքի պակասի նշան է:

12. Պարտադիր չէ աղետի սպասել, որ նոր կյանք սկսես:
Չէ՞ որ դուք կարող եք երազել, դուք կարող եք դառնալ նա, ով ուզում եք: Դուք իրավունք ունեք ձեր առջև ձեր կյանքի ողջ նպատակը դնել ու հետևել դրան: Դուք իրավունք ունեք հետաքրքիր կյանքով ապրել:

13. Եթե դուք վատ եք պատկերացնում ձեր նպատակը, բայց ժամանակը պլանավորելու ժամանակակից մեթոդներից եք օգտվում՝
նշանակում է, դուք կատարելագործվում եք անպետք գործեր կատարելու մեջ, և այդպիսով դուք միայն ավելի արագ կհասնեք սուտ նպատակի իրագործմանը:

14. Թայմ-մենեջմենթի բոլոր մեթոդները միտված են այն բանին, որ մարդուն հնարավորություն տան օրվա մեջ հնարավորինս շատ գործեր խցկել:
Փոխանակ մարդուն ժամանակ տան, նրանք գողանում են այն:

15. Մենք պետք է ձգտենք կյանքից ստանալ այն, ինչ ուզում ենք:
Դա էլ հենց հաջողությունն է: Բայց դրա հետ մեկտեղ՝ մենք պետք է շնորհակալ լինենք մեր ունեցածի համար: Դա երջանկություն է: Մեկն առանց մյուսի գոյություն ունենալ չի կարող:

16. Եթե դուք բախվել եք դժվարությանը, ապա դա առաջընթացի նշան է:
Դուք բաժանվել եք նախորդ մակարդակից ու անցել եք ավելի բարձրի: Դուք արժանի եք նրան, որ գտնվեք այդ մակարդակի վրա:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս