Բաժիններ՝

«Մենք ցանկանում ենք բոլորին երջանիկ Սուրբ Ծնունդ և Ամանոր մաղթել». Դոնալդ և Մելանիա Թրամփերն Սպիտակ տան մոտ վառեցին ԱՄՆ-ի Սուրբծննդյան գլխավոր տոնածառի լույսերը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վառել է Սուրբծննդյան տոնածառի լույսերը, որը կանգնեցված է Սպիտակ տան առջեւի՝ էլիպս կոչվող մեծ բացատում: Նոյեմբերի 28-ին արարողությանն, ըստ ավանդույթի, նրա հետ մասնակցել են առաջին տիկին Մելանյան եւ Միացյալ Նահանգների ղեկավարի զավակները։

Արարողությունից առաջ հավաքվածների առջեւ ելույթ Է ունեցել երգչուհի Գեբի Բարեթը: Այս տարի տոնը վարելու պատիվը բաժին էր ընկել դերասան Անտոնիո Սաբատոյին: Երաժշտական նվագակցությունն ապահովել է ԱՄՆ-ի Բանակի (ցամաքային զորքերի) գործիքային անսամբլը: Թրամփը չի սկսել երկարաշունչ ճառ արտասանել:

«Մենք ցանկանում ենք բոլորին երջանիկ Սուրբ Ծնունդ եւ Ամանոր մաղթել, այժմ մենք կվառենք այս հիանալի տոնածառի լույսերը: Հետհաշվարկն սկսենք տասից…, երե՜ք, երկու՜, մե՜կ»,- ասել է նախագահը, ինչից հետո վառվել են տոնածառի կանաչ եւ կարմիր լույսերը: Դրանից հետո էլիպսում սկսվել է համերգ, հյուրերին զվարճացնում էին էստրադային կատարողները:

Սպիտակ տան մոտ երկրի Սուրբծննդյան գլխավոր տոնածառի լույսերը վառելու ավանդույթի հիմքը դրվել Է տակավին 1923 թվականին ԱՄՆ-ի 30-րդ նախագահ Ջոն Քալվին Քուլիջի կողմից եւ այդ ժամանակավանից ոչ մի անգամ չի խախտվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս