
Ավստրալիայի հարավում շուրջ 30 սև դելֆիններ ու սապատավոր կետ են ափ նետվել

Մեկ սապատավոր կետ եւ շուրջ 30 սեւ դելֆիններ են ափ նետվել Ավստրալիայի Վիկտորիայի նահանգի Քրոաջինգոլոնգ ազգային բնայգու շրջանում: Նոյեմբերի 28-ին այս մասին հայտնել է Australian Associated Press գործակալությունը:
Ազգային բնայգու հեռավոր լողափերից մեկի ափ նետված կաթնասունների մասին հայտնել են այնտեղ հանգստացող մարդիկ: Նահանգի շրջակա միջավայրի պահպանության դեպարտամենտի աշխատակիցները ժամանել են պատահարի վայր, սակայն տեսել են, որ կենդանիներից շատերին օգնել արդեն հնարավոր չէ:
Այս պահին բնայգու՝ պատահարի վայրին հարող մասն այցելության համար փակ է մեծ սպիտակ շնաձկների ակտիվացման պատճառով:
Նոյեմբերի 26-ին գրեթե 150 սեւ դելֆիններ էին ափ նետվել Նոր Զելանդիայի Ստյուարտ կղզում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: