«Ես եմ զանգե՞լ, անկեղծ ասած, ներկա պահին չեմ հիշում». Մարտի 1–ի գործով քննչական խմբի ղեկավարը հակադարձում է Վանեցյանին. news.am
Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանը չի հիշում՝ հայտնի գաղտնալսման մեջ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից ասված «դատավոր Հրաչն» ինքն է, թե չէ։ «Հեռախոսազրույցի տեսանյութը ես նայել եմ ու այնտեղ իմ կողմից զանգ կատարելու մասին ոչինչ չկա։ Ես եմ զանգե՞լ, անկեղծ ասած, ներկա պահին չեմ հիշում։ Չեմ կարող հիշել, ուստի չեմ կարող հերքել»,– NEWS.am–ին ասաց Հրաչյա Մուշեղյանը։
Հիշեցնենք, որ հեռախոսազրույցի ընթացքում Արթուր Վանեցյանը բառացի ասել է հետևյալը. «Ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած ա, ասեցի՝ մի հատ նայի սաղ գործը, Հրաչ, հա՞, Հրաչ ա անո՞ւնը… Մի խոսքով՝ դատավորը, ով որ պտի կալանքը տա, ասել եմ՝ դուխով: Ասեց՝ մի հատ գործը նայեմ, պարոն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ, էս անեմ, էն անեմ… Ասի՝ նայի, ասի՝ նայի հիմքերը, կզանգես, կնայեմ, բայց կալանքը ուզես-չուզես պտի տաս»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: