Բաժիններ՝

ԱՄՆ-ում ներկայացրել են առաջին էլեկտրական պիկապը. Inc

Լոս Անջելեսի ավտոսալոնում նոյեմբերի 26-ին ներկայացվել է R1T առաջին էլեկտրական պիկապը, որը մշակել է Միչիգանի Rivian ընկերությունը: Այս մասին հայտնել է Inc հանդեսը:

Լիաշարժաբեր ավտոմոբիլը, որը կարող է զարգացնել ժամում մինչեւ 201 կիլոմետր արագություն, հանդերձված է չորս էլեկտրաշարժիչով՝ ամեն մի անվի համար մեկական: Դրանց միագումար հզորությունը մինչեւ 764 ձիաուժ է: Պիկապը կարող ժամում մինչեւ 100 կիլոմետր թափառք զարգացնել 3 վայրկյանում:

Մեկ լիցքավորմամբ ընթացքի հաշվարկային պաշարը կախված է մարտկոցի ծավալից, որը ենթադրվում է տեղակայել՝ 105, 135 կամ 180 կիլովատ-ժամ, եւ հասնում է 640 կիլոմետրի: Համեմատության համար նշենք, որ Tesla Model 3 էլեկտրական սեդանը լրիվ «լիցքավորմամբ» հաղթահարում է շուրջ 500 կիլոմետր:

Մշակողներն իրենք 5,5-մետրանոց R1T-ն անվանում են «էլեկտրական ատոմոբիլ արկածների համար»: Պիկապը կարող է փոխադրել մինչեւ 800 կիլոգրամ բեռներ, իսկ դրա սալոնը նախատսված է հինգ ուղեւորի համար: Սպասվում է, որ էեկտրապիկապի սերիական արտադրությունը կսկսվի 2020 թվականին:

Ընկերությունը մտադիր է R1T-ն վաճառել սկսած 60 հազար դոլար գնով: Այդ ավտոմեքենաների հավաքումը կիրականացվի Նորմալ քաղաքի (Իլինոյսի նահանգ) գործարանում: Rivian-ը պլանավորում է թողարկել տարեկան շուրջ 50 հազար էլեկտրապիկապ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս