
«Ես հակահարված կհասցնեմ». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը կգաղտնազերծի Մյուլլերի գործի փաստաթղթերը, եթե դեմոկրատները շարունակեն հետապնդել իր վարչակազմին:
«Եթե նրանք գնան նախագահի հետապնդման ուղիով, եթե նրանք ցանկանում են շարունակել հետապնդել նախագահին եւ վարչակազմին, ես կարծում եմ, որ դա կլինի լավագույնը, ինչը տեղի կունենա ինձ հետ: Ես հակահարված կհասցնեմ»,- հայտարարել է Թրամփը The New York Post թերթում հրապարակված հարցազրույցում:
Նա ճշտել է որ կարող էգաղտնազերծել օտարերկրյա հետախուզությունների նկատմամբ հսկողության գործերի վերաբերյալ Դատարանի հայտարարությունները եւ Մյուլլերի հետաքննության այլ փաստաթղթեր, որոնց բացահայտումը կմերկացնի Հետաքննությունների դաշնային բյուրոյին, արդարատադատության նախարարությանը եւ Հիլարի Քլինթոնի ընտրարշավը:
«Եթե նրանք ցանկանում են կոշտ խաղալ, ես կանեմ դա: Նրանք կտեսնեն, թե որքան կործանարար են այդէջերը»,- ասել է Թրամփն՝ ըստ որում նշելով, որ ցանկանում է այդ փաստաթղթերը գաղտնի պահել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: