Բաժիններ՝

Չեխ գյուղացիների ամենասիրելի ուտեստը

Բաղադրիչներ

1. Հավ – 1 կգ
2. Թթու կաղամբ – 0.5 կգ
3. Կաղամբ – 800 գ
4. Սոխ – 1 հատ
5. Մայոնեզ – 2-3 ճ/գ
6. Քիմիոն
7. Շաքարավազ՝ ըստ ճաշակի
8. Աղ, պղպեղ
9. Բուսայուղ – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Կտրատել հավի միսը, համեմել աղով և պղպեղով, մայոնեզ ավելացնել և ձեռքերով տրորել միսը:

2. Թողնել, որ միսը մարինացվի, մինչև պատրաստ կլինի կաղամբը:

3. Սոխը կիսալուսնաձև կտրատել, մոտ 5 րոպե տաքացնել բուսական յուղի մեջ, ավելացնել թթու և թարմ կաղամբները: Շոգեխաշել 5-7 րոպե, ավելացնել աղ, շաքարավազ և համեմունքներ:

4. Ստացված զանգվածը լցնել տապակի մեջ, վրան ավելացնել հավի մսի կտորները, ավելացնել մնացած մայոնեզը և 200 աստիճան ջեռոցում եփել 20-30 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս