Բաժիններ՝

Գիտնականները հերքել են գաջեթների՝ երեխաների վրա ազդեցության մասին միֆը

Բրիտանացի գիտնականները վերլուծել են իրենց ամերիկացի գործընկերների ուսումնասիրությունը մանկական քնի վրա գաջեթների ազդեցության մասին: Պարզվել է, որ էկրանների դիմաց անցկացվող ժամանակը զգալի ազդեցություն չի ունենում քնի ամենօրյա ռեժիմի վրա:

2016 թվականին ԱՄՆ-ի գիտնականները հարցումներ են անցկացրել ծնողների շրջանում, թե որքան ժամանակ են անցկացնում երեխաները սմարթֆոնների և համակարգիչների էկրանների առջև: Այս աշխատանքի արդյունքում եզրակացություն է արվել, որ գաջեթների հանդեպ ունեցած կախվածությունը բացասական ազդեցություն է ունենում քնի տևողության վրա և վնասում է երեխաներին և դեռահասներին: Սակայն Մեծ Բրիտանիայի հետազոտողները հերքել են այս եզրակացությւոնը:

Հետազոտողները նշում են, որ ամբողջ օրը էկրանների դիմաց անցկացրած և գաջեթներից առհասարակ չօգտված երեխաների քնի մեջ տարբերությունը շատ փոքր է, որպեսզի ինչ-որ եզրակացություններ անել հնարավոր լինի:

Այսպիսով, օրվա ընթացքում ոչ մի գաջեթ չօգտագործող պատանիները օրական քնում են 8 ժամ 51 րոպե, իսկ երեխաները և երիտասարդները, ովքեր համակարգչի դիմաց օրական  8 ժամ էին անցկացրել, քնում են 8 ժամ 20 րոպե:

Գիտնականները պնդում են, որ այդքան կարևոր չէ, թե որքան ժամանակ է երեխան անցկացնում գաջեթների դիմաց, որքան կարևոր է այն, թե երբ է նա քնում և երբ է արթնանում: Պետք է առաջին հերթին կանոնակարգել երեխայի քնի ռեժիմը: Պետք է նաև հետևել նրան, թե ինչ լուսավորության պամաններում է երեխան օգտվում գաջեթից:

Սա չի նշնակում, որ պետք է երեխաներին թույլ տալ ամբողջ օրը անցկացնել գաջեթների դիմաց: Ռեժիմի բացակայությունը, ինչպես նաև երեկոյան և գիշերը էկրանների առջև նստելը կարող է հանգեցնել մելատոնինի(քնի հորմոն) արտադրության խախտման:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս