ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի MH-60 ուղղաթիռը հոկտեմբերի 19-ին ընկել է Ronald Reagan ավիակրի տախտակամածի վրա, որն այժմ գտնվում է Ֆիլիպինյան ծովում, կան տուժածներ:
Ալ. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող, Երևանի 2800-ամյակին նվիրված այգում շինարարական աշխատանքները մեծ թափով շարունակվում են: Այգու վերակառուցումն իրականացնում է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը:
«Ալյանս» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններին սեփական ցուցակով առանձին մասնակցելու վերաբերյալ։
Էկվադորի իշխանությունները հոկտեմբերի 19-ին վտարել են Վենեսուելայի դեսպան Կարոլ Դելգադոյին, դրան ի պատասխան Կարակասում Էկվադորի գործերի հավատարմատար Էլիսաբետ Մենդեսին կարգադրվել է հեռանալ Վենեսուելայից:
Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցին խորհրդարանը կանդրադառնա հոկտեմբերի 24-ին: Համաձայն ՀՀ սահմանադրության՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել հոկտեմբերի […]
Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհետացած սաուդացի լրագրող Ջամալ Հաշքաջիի մարմնի մասունքները փնտրում է Ստամբուլին հարակից անտառում:
«Սամվել Մայրապետյանին երկար տարիներ է, որ ճանաչում եմ: Նա բացառիկ հարգանք ունի արվեստի մարդկանց հանդեպ: Սա միայն իմ կարծիքը չէ: Շատ կուզեմ, որ ամեն ինչ լավ ավարտվի, քանի որ նրա պես արվեստ հարգող մարդիկ շատ չեն մեր հասարակության մեջ: Նման մարդիկ փոխում են քաղաքի մթնոլորտը»,- 168.am-ին ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ավարտվեցին 3-րդ ամառային պատանեկան Օլիմպիական խաղերը:
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը հաղթեց ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում տեղի ունեցող Ֆոլ Չեսս կլասիկ միջազգային շրջանային մրցաշարում:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչենը եւ Մեծ Բրիտանիայի միջազգային առեւտրի նախարար Լիամ Ֆոքսը հրաժարվել են մասնակցել Սաուդյան Արաբիայում կայանալիք միջազգային ներդրումային խորհրդաժողովին՝ կապված լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետանալու հարցում այդ երկրի առայժմ ոչ հստակ դերակատարության հետ։
Ռուսաստանը եւ Ուզբեկստանը 27 մլրդ դոլար գումարի համաձայնագրեր են ստորագրել երկու երկրների՝ Տաշքենդում ընթացող միջռեգիոնալ համաժողովում:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 19-ին Կապանում կայանալիք հանրահավաքին խոսելու է ոչ միայն Կապանի քաղաքապետի ընտրությունների, այլ նաև կուտակված բոլոր համապետական հարցերի մասին:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն առաջարկում է բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություններ անցկացնել:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային օլիմպիական խաղերի մասնակից Նարեկ Աբգարյանի հաջորդ մրցակիցը պրոֆեսիոնալ ռինգում հայտնի է:
Հետախուզության տվյալները, որոնք առկա են ԱՄՆ-ում, վկայում են, որ կորած սաուդացի լրագրող Ջամալ Հաշքաջին մեռած է:
Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը շնորհավորական ուղերձէ հղել քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր է իր կողքին պահել Երեւանի քաղաքապետարանի «պատմական նմուշ» Կամո Արեյանին:
Մասիսի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ կա կալանավորված անձ:
Պաշտոնական այցով Մոլդավայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։ Հանդիպումից հետո երկու ղեկավարները համատեղ մամուլի ասուլիս են տվել։
Բրյուսելում հոկտեմբերի 18-ին պաշտոնապես բացվել է ASEM («Ասիա-Եվրոպա») գագաթնաժողովը՝ Եվրամիության խորհրդի «Եվրոպա» շենքում մասնակիցների պատվիրակությունների ղեկավարներին ողջունելու արարողությամբ, հյուրերին դիմավորել են Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը (մլն.խոր.մ) 2018 թ-ի հոկտեմբերի 19-ի 09:00 դրությամբ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով նախաքննությունը ավարտվել է, սակայն դատելով մինչ այս տեղի ունեցած զարգացումներից` այս գործը իրավապահ մարմինների գլխին պատուհաս է դարձել:
«Փաստ» թերթը գրում է. «Բարիկադներ քանդելու» հայտարարություններն ու ՔՊ-ականների այս կարգի այլ մեկնաբանություններն իրականում շատ ավելի լուրջ ու խորքային պատճառներ ունեն:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցանկացած առողջ, կամ առողջանալու ցանկաթյուն ունեցող հասարակություն պետք է փորձի իմաստավորել ու վերաիմաստավորել իր հեռու և ոչ այնքան հեռու անցյալը: Առանց իմաստավորման առաջընթաց չի կարող լինել:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանը հայտարարագրել է բնակարան, անհատական բնակելի 3 տուն, մեկ անավարտ շինություն, 2 հողամաս:
Կարապետյանների ընտանիքը 2.5 միլիարդ տրամադրել է մանկապարտեզների կառուցմանը…
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը «Փաստ» թերթի խմբագիր Վարուժան Բաբաջանյանը հայտարարել էր, որ վայր է դնում թերթի խմբագրի պարտականությունները և պատրաստվում է մտնել քաղաքականություն:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի տեղակալ կարող է նշանակվել Երևանի ավագանու անդամ Վահագն Հովակիմյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է` ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ի զորու չէ որեւէ լուծում գտնել Բագրատաշենում ամիսուկես կուտակված աջ ղեկով շուրջ 130 ավտոմեքենաների հարցով: Իրավիճակի պատասխանատվությունը նա թողնում է Ազգային ժողովի վրա: