
«Կուռքեր մի ստեղծեք, որ չհիասթափվեք ու չհուսահատվեք». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցանկացած առողջ, կամ առողջանալու ցանկաթյուն ունեցող հասարակություն պետք է փորձի իմաստավորել ու վերաիմաստավորել իր հեռու և ոչ այնքան հեռու անցյալը: Առանց իմաստավորման առաջընթաց չի կարող լինել: Այդ գործընթացը պետք շարունակական և չընդհատվող պրոցես լինի, իսկ եթե ոչ, կունենք այն, ինչ մինչ այդ ունեցել ենք:
«Հեղափոխությունը» կարող է, իրոք, դառնալ հեղափոխություն, եթե մենք այն փորձենք իմաստավորել ու անել հետևություններ` վերածելով գերծողությունների: Դա հնարավոր է անել ազատ մթնոլորտում ու առանց կուռքերի: Ասված է` կուռքեր մի ստեղծեք, որ չհիասթափվեք ու չհուսահատվեք:
Ցանկացած հեղինակություն ու ցանկացած նախապաշարում պետք է քննադատության ենթարկվի, որքան էլ դա որոշ մարդկանց մոտ հեգաբանական ճնշվածություն չառաջացնի»:
https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10216685917637660